ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Էմիլ Օրդուխանյանը

Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից՝ նշելով, որ Էմիլ Օրդուխանյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոն:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից էլ առաջադրվել է ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Ջիջյանի թեկնածությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահության 14 անդամների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Էմիլ Օրդուխանյանը՝ 9 կողմ, 3 դեմ ձայներով: Անահիտ Ջիջյանը ստացել է 3 կողմ, 9 դեմ ձայն: 2 քվեաթերթիկ անվավեր է եղել:

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985 թ-ին: 1991-2001 թթ-ին սովորել է թիվ 119 Ժամկոչյանի անվան միջնակարգ դպրոցում: 2001-2006 թթ-ին սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել քաղաքագետի, ֆրանսերենի մասնագետի որակավորում, 2006-2009 թթ-ին նույն համալսարանում շարունակել է ասպիրանտուրան՝ ռոմանական լեզուներ մասնագիտությամբ:

Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում:

2007-2018 թթ-ին դասախոսել է Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ֆրանսերենի ամբիոնում, 2009-2016 թթ-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում, 2013 թ-ից մինչ օրս՝ Մխիթարյան Միաբանության կրթահամալիրում՝ որպես հասարակագիտության դասախոս և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես քաղաքագիտության, քաղաքական կառավարման, միջազգային հարաբերությունների ամբիոնների դասախոս:

2020-2021 թթ-ին դասախոսել է Շիրակի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնում, 2012-2020 թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնում, 2014 թ-ից մինչ օրս՝ UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում:  2009-2014 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 2009 թ-ից մինչ օրս  ինստիտուտի գիտական քարտուղարն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1842 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան