Հաշվի առեք մեր մեծ ավանդը. մանկավարժ վետերանները խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին

Երեւանի «Մանկավարժ վետերաններ» hասարակական կազմակերպության անդամները դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ զրկվել են իրենց ՀԿ-ին ամեն տարի հատկացվող վեց հարյուր հազար դրամ գումարից: Ըստ նրանց՝ ՀԿ-ն մինչեւ անցյալ տարի յուրաքանչյուր ամիս ստացել է 50 հազար դրամ գումար:

Բանն այն է, որ ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից որպես աջակցություն տալիս էր կազմակերպությանը՝ պահպանման ծախսերի փոխհատուցմանն աջակցելու նպատակով՝ լիազորելով կնքել նվիրատվության պայմանագիր:

Սակայն ՀԿ-ի նախագահի տեղակալ Աշոտ Ղուկասյանի փոխանցմամբ՝ այս տարի պայմանագիր չի կնքվել, իսկ երբ դիմել են քաղաքապետարան՝ պատճառն իմանալու համար, պահանջել են տարածքի հատկացման մասին փաստաթղթային ապացույց: 

Շուրջ 19 տարի է՝ «Մանկավարժ վետերաններ» ՀԿ-ն հանգրվանում է Իսրայելյան 37 հասցեի առաջին հարկում: Եվ ինչպես Ղուկասյանն է հայտնում, այսքան ժամանակ դեռ չի եղել դեպք, որ իրենցից որեւէ փաստաթուղթ կամ ապացույց պահանջեն:

80 հոգանոց մանկավարժ վետերանները, որտեղ 63-99 տարեկան անձինք են, շաբաթական 2-3 անգամ հավաքվում են ՀԿ-ին հատկացված տարածքում, զրուցում, պատմություններ պատմում, միջոցառումներ անում, մանկավարժական թեմաներով զեկուցումներ կարդում՝ փորձելով իրենց ժամանցը կազմակերպել օգտակար:

Աշոտ Ղուկասյանի խոսքով՝ սկզբում, երբ նոր են եղել խոսակցությունները, որ բացի ֆինանսական աջակցությունը կտրելուց, վտանգ կա այդ տարածքից զրկվելու, դիմել են Երեւանի Կենտրոն վարչական շրջան, 2018 թվականին ստացել պատասխան, որում ասվում է՝ Իսրայելյան 37 հասցեի առաջին հարկի մեկ հատվածն օգտագործման նպատակով 2003 թվականին հատկացվել է Երեւանի «Մանկավարժ վետերաններ» ՀԿ-ին:

«Այդ գումարը մեզ շատ է օգնում, հիմնարկի հեռախոսի գումարը (5000 դրամ) ենք տալիս ամեն ամիս, լույսի գումարը, երբեմն մեր անապահովներին ենք օգնություն տրամադրում այդ գումարից, տոներն ենք նշում: Շաբաթական երկու անգամ հավաքվում ենք, ուրախալի պատմություններ պատմում, քննարկումներ անում մանկավարժական թեմաներով, միջոցառումներ ենք կազմակերպում, զեկուցումներ եւ այլն»,- իրենց առօրյայի մասին է պատմում Աշոտ Ղուկասյանը:

2021 թվականի դեկտեմբերից, երբ արդեն ի հայտ են եկել վերոնշյալ խնդիրները, ՀԿ-ի անդամները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ընդունելություն խնդրել, սակայն մինչ օրս դեռ չեն կարողացել հանդիպել քաղաքապետի հետ. «Նախկինում ամիսը մեկ անգամ ընդունելություն էին անում, բայց այժմ չեն անում, կուզենայինք, որ այդ պրակտիկան վերականգնվեր»:

Նրանց փոխանցմամբ՝ դրանից հետո նամակով դիմել են քաղաքապետարան, սակայն իրենց նամակը հասցեագրվել է Կենտրոն վարչական շրջանին, եւ, ի զարմանս մանկավարժ վետերանների, պատասխանել են, որ դիմեն քաղաքապետարան:

Այս տարի նրանց հետ պայմանագիր չեն կնքում՝ պահանջելով վերոնշյալ տեղեկանքը: Իսկ տեղեկատվությունը տրամադրելու համար նշվում է, որ կարող են դիմել Հայաստանի ազգային արխիվ: Ղուկասյանի փոխանցմամբ՝ դիմել են Արխիվ, սակայն այնտեղից էլ բանավոր պատասխանել են, որ չեն կարողանում գտնել այդ փաստաթղթերը, քանի որ դրանք թվայնացված չեն:

«Կարողանո՞ւմ են գտնել, թե՞ ոչ, դա մի կողմն է, բայց առանց թույլտվության ու ինքնագլուխ կարո՞ղ էր, ըստ ձեզ, 19 տարի մի կազմակերպություն գործել»,- հարցադրում է անում ՀԿ տնօրենի տեղակալը:

Դեռեւս 2021 թվականի դեկտեմբերի 24-ից ՀԿ-ի նախագահ Լիլիա Պետրոսյանին ուղարկված պատասխան նամակով Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ՀԿ-ին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցն այժմ քննարկման փուլում է, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Ավելի ուշ՝ փետրվարին, ՀԿ անդամների նամակին եւս նույն պատասխանն է տրվել: Մի քանի օր առաջ էլ արդեն ասել են, որ մինչեւ չներկայացնեն թույլտվության փաստաթուղթը, նոր պայմանագիր կազմել հնարավոր չի լինի:

«Կարծում ենք՝ դա այնքան էլ մեծ գումար չէ, ուստի խնդրում ենք վերականգնել: Մեր ՀԿ-ի մանկավարժները արժանի են այդ նվազագույն գնահատանքին: Խնդրում ենք հաշվի առնել այն մեծ ավանդը, որ ներդրել ենք մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման գործում: Իսկ եթե այս հարցին որեւէ լուծում չտրվի, մենք կհասկանանք, որ պիտանի չենք այլեւս այս երկրում ոչնչով, ու անիմաստ բեռ են երբեմնի ամենակարեւոր աշխատանքն իրականացրած մանկավարժները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գանգատվում են մանկավարժ վետերանները: Նրանք խնդրում են, որ քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպվի. վստահ են՝ եթե Հրաչյա Սարգսյանն իրենց ընդունի, հարցը լուծում կստանա:

Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ պատասխան ստանալ: Մեզ հայտնեցին, որ առայժմ այդ հարցը մեկնաբանել չեն կարող:

«Հայկական ժամանակ»-ը նաեւ գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի ազգային արխիվ, ի պատասխան՝ հայտնել են, որ Կենտրոն վարչական շրջանի 2002-2003 թվականների որոշումներում «Իսրայելյան 37 հասցեում «Մանկավարժ վետերաններ» ՀԿ-ի վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնաբերվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2876 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը