Եթե չես երգում ռեստորաններում ու ակումբներում, ուրեմն՝ կա՛մ հարուստ սիրեկան ունես, կա՛մ պապա. Ջուս

Երգչուհի Ջուսն առաջիկայում երկրպագուներին կներկայանա լրիվ նոր ոճային եւ ժանրային փոփոխությամբ. նա Մոսկվայում բնակվող ռեփեր Ռիդոյից ռեփի բառեր է պատվիրել:

«Ամառվա ընթացքում արդեն պատրաստ կլինի, ռեփը ես եմ կարդալու, ռուսերենի եւ անգլերենի միքս է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:

Երգչուհին նշում է, որ այս գաղափարն առաջացել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների մեր երկիր գալուց հետո: «Լիքը ռուսներ են եկել մեր քաղաք: Որոշեցի որ այս անգամ ե՛ւ ոճային փոփոխություն անեմ, ե՛ւ այն լինի բոլորին հասանելի լեզվով՝ ռուսերեն եւ անգլերեն»,- նշում է նա:

Ջուսի խոսքով՝ ակումբներում եւ ռեստորաններում դեռեւս չի տեսնում շատ ռուսների, սակայն համեղ ուտեստների եւ տարբեր սննդի կետերում հաճախ է հանդիպում. «Շատ լավ է, որ այս տարի մեզ մոտ տուրիզմն այսքան ակտիվ է, առեւտուրը շատ լավ է, քաղաքն աշխուժացած է: Միակ վատ բանը վարձով տների գներն են, իմ շրջապատում դրա հետ կապված բողոքները շատ-շատ են»:

Երգչուհին առայժմ չի պատրաստվում համերգային ծրագրերով հանդես գալ, քանի որ միայն ակումբային եւ ռեստորանային պատվերներ է ունենում:

Ջուսի կարծիքով՝ շոուբիզնեսը մեր երկրում գնալով մարում է: «Մեր երգիչ-երգչուհիներն անում են երգեր, տեսահոլովակներ, բայց ամեն ինչ դարձել է նույնատիպ՝ նույն գործիքավորումը, նույն երգեցողությունը, նույնատիպ բառեր, ամեն ինչ այնքան միօրինակ ու ձանձրալի է դարձել: Պիտի մի քիչ թարմություն մտցվի, որ մարդիկ էլ զարթնեն»,- նկատում է նա:

Ջուսի դիտարկմամբ՝ դրսում մեկ երգի թողարկմամբ հնարավոր է բավականին լավ գումարներ վաստակել, սակայն Հայաստանում դրանով ապրել հնարավոր չէ. «Այստեղ թողարկում ենք երգեր, ալբոմներ, հայտնի ենք, սիրված, բայց երգում ենք ակումբներում ու ռեստորաններում, որպեսզի ապրուստի միջոց վաստակենք: Եթե չես երգում ռեստորաններում ու ակումբներում, ուրեմն՝ կա՛մ հարուստ սիրեկան ունես, կա՛մ պապա»:

Մի քանի տարի առաջ շոուբիզնեսում ակտիվությունը շատ մեծ էր, ասում է Ջուսը, մարդիկ էլ ավելի կյանքով լի էին, իսկ այժմ ստեղծագործողներն էլ, տեսնելով իրավիճակն ու տրամադրությունները, ինքնաբերաբար չեն կարողանում լիարժեք տրվել գործին: «Իհարկե, բնական է, քանի որ վերջին երկու տարիները ծանր էին մեր ազգի համար: Անչափ տխուր է այն, ինչ կատարվում է, փողոցում քայլող մարդկանց դեմքի արտահայտություններից սկսած՝ ամեն ինչ փոխվել է, բոլորը վատ մտքերով են, խնդիրներով: Հիմա ամբողջ աշխարհն է փոխվել, միայն մենք չենք: Այնուամենայնիվ, պետք է լավատեսորեն տրամադրվել, ապրել այդ շրջանն ու տեսնել, թե հետո ի՞նչ կլինի»,- խորհուրդ է տալիս նա:

Անդրադառնալով այս օրերին Հայաստանում տիրող իրավիճակին, ընդդիմադիրների անհնազանդության ակցիաներին՝ երգչուհին ասում է՝ երբեւէ չի մասնակցել քաղաքական նպատակներ հետապնդող նախաձեռնությունների: «Կարծում եմ՝ քաղաքականությունը շատ կեղտոտ բան է: Գնո՞ւմ ես միտինգի, թե՞ չես գնում, միեւնույնն է, վերջում այդ նախաձեռնողներն անում են այնպես, ինչպես միայն իրենց է ձեռնտու, հաշվի չեն նստում քեզ հետ: Իմ գործընկերները՝ դերասաններ, երգիչներ, գնում են, մասնակցում, հետո զղջում, բայց ուշ է լինում, քանի որ տվյալ քաղաքական գործչի սխալների պատճառով իրենք եւս դառնում են ժողովրդի աչքի գրողը: Մենք՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներս ու մշակույթի գործիչները, չպիտի մտնենք քաղաքականության մեջ: Մենք ուզում ենք լավ լինի, բայց լավ չի լինում»,- ասում է նա:

Ջուսի խոսքով՝ փոքր տարիքից է հիշում Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքները, որոնք, ըստ երգչուհու, արդեն անչափ հոգնեցրել են: «Այդ միտինգներից որեւէ բան չի փոխվել, մեր ազգի վիշտն է միայն շատացել»,- կարծում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3230 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս