ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ:

ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև կիսվել է հաստատության առաջնահերթություններով:

Անդրադառնալով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելությունների հետևություններին՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև՝ կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև գերության մեջ գտնվող ու անհետ կորած անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից գերիների ու պահվող անձանց անմիջապես վերադարձնելու հարցում իր միջազգային պարտավորություններն ու եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունը շարունակաբար չկատարելու վերաբերյալ։

Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր առաքելությունը։ Տիկին Բորիոնը նախանշել է այն մարտահրավերները, որոնք այժմ առկա են գլոբալ մակարդակում մարդու իրավունքների համընդհանուր բնույթի ընկալման համար՝ ցավալիորեն նշելով, որ ժամանակակից հակամարտություններն այդ հարցում ամենամեծ մարտահրավերներն են։ Կողմերը նախանշել են նաև կանանց հզորացման օրակարգում համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ Քրիստիննե Գրիգորյանը տիկին Բորիոնին հրավիրել է Հայաստան։

Իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ դեսպան Բրիս Ռոքֆոյը մտահոգություն է հայտնել պատերազմից հետո առկա չհանգուցալուծված հումանիտար հարցերի վերաբերյալ։ Դեսպան Ռոքֆոյը բարձր է գնահատել գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց ընտանիքների տարբեր խնդիրների լուծումը պաշտպանի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու մոտեցումը։

Հանդիպումների շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանը նաև շեշտել է Արցախում միջազգային կազմակերպությունների ու ընդհանրապես միջազգային ներկայացվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ որպես արցախահայության իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման լրացուցիչ երաշխիք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1177 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ