Երևան
12 °C
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.
Փողոց դուրս գալու, թե չգալու անձնական պատասխանատվությունը:
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել հանրահավաքին:
Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է իշխանափոխություն, հետո՝ ինչ-որ անկապ ժամանակավոր կառավարություն, հետո՝ ընտրություններ։ Նպատակը՝ ընտրությունները կազմակերպեն իրենք, որովհետև ժողովրդավարական ընտրություններով իրենք չեն կարողանում իշխանության գալ: Իսկ թե իրենք ինչպիսի՞ ընտրություններ են կազմակերպում, բոլորս լավ հիշում ենք։
Հետևաբար այս ընդդիմությունը հակաժողովրդավարական է, միանշանակ։ Իշխանափոխությունից հետո խոստանում են արժանապատիվ խաղաղություն։ Ինչպե՞ս, ո՞վ է բանակցելու ինչ-որ ժամանակավոր կառավարչի հետ, և որո՞նք են երաշխիքները, որ թշնամին չի օգտվի ՀՀ անկայուն իրավիճակից։ Նման երաշխիք կարող է տալ կա՛մ Ադրբեջանը, կա՛մ ՌԴ-ն։ Ադրբեջանը մեր թշնամին է, ՌԴ-ն, մեղմ ասած, մեր բարեկամը չէ, ապացույցը՝ լավրովյան պլանը, 44-օրյա պատերազմը իր հետագա գործընթացներով։ Ադրբեջանից երաշխիքներ ունենալը բացառում եմ, հետևաբար փողոց դուրս եկած ընդդիմությունը գործում է կա՛մ Ռուսաստանին դուր գալու, կա՛մ ՌԴ որոշ շրջանակների անմիջական երաշխավորությամբ, ապացույցը՝ Վանեցյանի Մոսկվա այցից անմիջապես հետո անսպասելի նստացույցը, Պուտինի ընկերների, աջակիցների և երկրպագու կուսակցությունների բարձր ակտիվությունը։
Հետևություն 2. Այս ընդդիմությունը ուղղորդվող է և սպասարկում է ՀՀ-ին ոչ բարեկամ երկրի շահ։ Հեղափոխություն անում են, երբ հանրային տեսակետը հաշվի չի առնվում, և ընտրողի քվեն կեղծվում է, ապացույց՝ Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո բողոքի ալիքները, երբ երկիրը թալանվում էր, իսկ հանրությունը՝ կողոպտվում ու արհամարհվում։ Այսօրվա հեղափոխության կազմակերպիչները ՀՀ ամենահարուստ քաղաքացիներն են, և ամենամեծ ցանկության դեպքում իսկ իրենց կողոպտված կամ հալածված համարելը անհնարին է։
Իրենք չեն առաջարկում ՀՀ քաղաքացուն ոչինչ, բացի իրենց իշխանության գալը: Իրենք չունեն առաջարկ ո՛չ Արցախի հիմնահարցով, ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ տնտեսության և ո՛չ էլ հոգևոր ու մշակութային խնդիրներով։ Հեղափոխության գնացող ընդդիմությունը չունի անգամ իր Նիկոլ Փաշինյանը, որ կպառկի ավտոբուսի տակ և կբարձրանա փշալարին։ Իրենք չունեն գործողին փոխարինող: Բավական է իրենցից որևէ մեկի անունը տան, ու մասնակիցների թիվը կտրուկ կնվազի, համախոհ կուսակցությունները կդառնան թշնամի։
Վերջին օրերի գործընթացները ցույց են տալիս, որ իրենք չունեն նաև հանրային աջակցություն և գործում են նեղ կուսակցական և ազգակցական կլաններով։ Լավ, ենթադրենք՝ հավաքեցին 15-20.000 մարդ, առավելագույնը՝ 40.000, այդքան քարոզարշավի օրերին մի անգամ հավաքել են, բայց ակնհայտ է, չէ՞, որ հեղափոխության համար դա քիչ է: Անհրաժեշտ է 100-150.000 մարդ և նպաստավոր ժամանակահատված՝ հանրության ակտիվությունը ու մասնակիցների թիվը ավելացնելու համար, ինչպես 2018-ի ապրիլի 24-ից առաջ ուներ Նիկոլ Փաշինյանը։
Վստահաբար, սա հասկանում են հեղափոխության կազմակերպիչները, հետևաբար իրենց մնում է ագրեսիվ պահվածքով հեղափոխությունը վերածել ապստամբության, որպեսզի մեծացնեն լարումները: Դա շատ վտանգավոր է՝ զինված քաղաքացիական բախումների տեսակետից և արտաքին մարտահրավերների։ Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանական ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք նման պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնի և նման քայլի չեն գնա։
Հ.Գ. Նորից մի քիչ երկար ստացվեց հոդվածս, հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու իր պատասխանատվությունը սեփական խղճի և հայրենիքի առաջ։ Ես չեմ մասնակցելու ոչ միայն թվարկածս պատճառներով, այլև այն, որ այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը օրիգինալից միշտ շատ ավելի անորակ է և էժան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT