Երևան
12 °C
«Յուքոմ» ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրում ներառված Իջևանի վարժարանին և սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից առցանց ռեսուրսների կիրառությունը դասապրոցեսում։
«Մեր ընկերությունը ողջունում է մեր բազմամյա գործընկերոջ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանի» կողմից սահմանապահ դպրոցներում կիրառվող նորարարական մեթոդները, որոնց անխափան աշխատելու համար անհրաժեշտ է որակյալ ինտերնետ, ինչի հասանելիությունը մեծ պատրաստակամությամբ այս անգամ ապահովեցինք Իջևանի վարժարանում և Ներքին Կարմիրաղբյուրում»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Օրերս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից իրականացվող հերթական համայնքային այցի շրջանակում «Յուքոմ»-ը հնարավորություն ունեցավ տեղում ծանոթանալու Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի գործունեությանը։
Մենք խոսեցինք այդ դպրոցում ներգրավված «Սերունդ»-ի Առաջնորդության զարգացման ղեկավար Մարիամ Ալեքսանյանի հետ:
««Սերունդ»-ը պետք է լինի այն ապահով միջավայրը, որտեղ տեղի է ունենում երեխայի համապարփակ զարգացումը։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն ակադեմիական առաջընթացին (ինչը ևս խիստ կարևոր է), այլև՝ սոցիալ-հուզական ուսումնառությանը։ Եթե հողի հետ երբևէ առնչություն եք ունեցել, կիմանաք, երբ լավ հողի մեջ սերմ ես դնում, վստահ ես, որ լավ բերք ես ստանալու, իսկ երբ հողը լավը չէ, չարչարանքը նույնիսկ կարող է ապարդյուն լինել։ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն այդ լավ հողն է հենց»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամը։
Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը, կարևորելով ինտերնետի հասանելիությունը տարածքում, հատուկ ընդգծեց, որ «Յուքոմ»-ի կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը և մոդեմները հնարավորություն կտան սահմանին շատ մոտ ապրող երեխաներին «օգտվելու այն մեծ տրամագծից, որն առաջարկում է մեզ աշխարհը»։
Խոսեցինք նաև 8-րդ դասարանի աշակերտների հետ, որոնք իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ մշակել են բազմապատկման աղյուսակի սերտումը դյուրացնող խաղ։ Վերջինս նույնիսկ արժանացել է փոքր դրամաշնորհի։ Նրանք մեզ պատմեցին, որ այս խաղը թույլ կտա «երեխաներին շատ արագ սովորել բազմապատկման աղյուսակը, իսկ մեծերին՝ վերհիշել այն»։ Աշակերտները նաև մեզ տեղեկացրին, որ դպրոցում գործում են ամենատարբեր խմբակներ՝ մաթեմատիկայի, ռոբոտաշինության, ռազմագիտության, ֆուտբոլի, արվեստի և այլն։ Բացի այդ, նրանցից մեկն ասաց, որ շատ է սիրում կենսաբանություն և քիմիա առարկաները, քանի որ սովորում են իրենց անցած տեսական գիտելիքներն անմիջապես կիրառել հատուկ լաբորատորիա-դասասենյակներում, որտեղ առկա են փորձերի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները։
Երեխաները նաև հույս հայտնեցին, որ «Յուքոմ»-ի տրամադրած ինտերնետի միջոցով այլևս չեն ունենա կապի խափանում ու դանդաղ աշխատող ինտերնետ՝ դասերի ընթացքում համացանցում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը մինչ այդ տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT