Թովմասյանը դատապարտում է երկրում բռնության դեպքերը, ակնկալում՝ իրավապահների օբյեկտիվ գնահատականը

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից մեկնաբանություն է խնդրել ընդդիմադիր ուժերի գործողությունների և դրանց հետևանքով մայրաքաղաք Երևանում և մարզերում արձանագրվող բռնությունների վերաբերյալ: 

Վերջինս մեր հարցերին պատասխանել է գրավոր: Այն ներկայացնում ենք ստորև.

- Տիկին Թովմասյան, ըստ ՔԿ հաղորդագրության, ՀՀԿ և ՀՅԴ երիտթևերի ներկայացուցիչները Գյումրի այցելության ժամանակ ծեծի են ենթարկել 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիների: Ձեր գնահատականը այս դեպքի առնչությամբ՝ որպես ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

- Դատապարտում եմ բռնության ցանկացած գործողություն, ում կողմից էլ այն գործադրված լինի: Բայց լավ կլինի, որ իրավապահները պարզեն, թե ինչպես էին տարեց մարդիկ հայտնվել դեպքի վայրում եւ, ամենակարեւորը, ում ուղղորդմամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահ ասել, որ գործն ամբողջությամբ եւ օբյեկտիվ քննվել է: Իրավապահները մեծ անելիք ունեն:

- Ձեր գնահատականը նաև վերջին օրերին հանրահավաքների ժամանակ ցուցարարների կողմից ընդդիմադիրների հայացքները չկիսող քաղաքացիների վրա հարձակումների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանի, Սոս Ջանիբեկյանի:

- Պիտի պատասխանեմ նույն սկզբունքով. այլախոհների նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտում եմ, ում կողմից էլ այն գործադրված լինի: Եվ իրավապահները, որ փութաջանորեն քրգործ հարուցեցին բռնության փորձի հատկանիշներով, պետք է խորությամբ քննեն նաեւ հարցը, թե ինչ նպատակով եւ ում դրդմամբ են այլախոհները հայտնվում ցուցարարների տեսադաշտում: Ինչպես նաեւ պետք է պարզաբանվի՝ սադրանք չկա՞ արդյոք նրանց գործողություններում: Իրավապահների կողմնակալ մոտեցումը եւ քննությունը էլ ավելի կարող է խորացնել անարդարության մթնոլորտը Հայաստանում:

- Հանձնաժողովն այս դեպքերի վերաբերյալ որևէ հայտարարություն պատրաստվո՞ւմ է տարածել, և ի՞նչ քայլեր եք այս պահին իրականացնում՝ բռնության այս տեսակ դեպքերի շարունակականությունը կանխելու համար:

- Արդեն պատասխանեցի եւ ներկայացրի իմ վերաբերմունքը նմանօրինակ գործընթացների մասին: Իսկ խորհրդարանական հանձնաժողովը բաղկացած է 7 պատգամավորներից, կարող եք մյուսներից հարցնել իրենց տեսակետների մասին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ապրիլի 23-ից սկսած՝ փողոցային պայքարի են դուրս եկել՝ գործող իշխանության հեռացման պահանջով: Դրանից մի քանի օր առաջ էլ՝ զատկական կիրակին դեռ չավարտված՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ նստացույց է սկսում Ազատության հրապարակում: Մայիսի 1-ից սկսած՝ ընդդիմադիրների գործողությունները, ըստ իրենց, մտել են երկրորդ՝ ավելի վճռական փուլ. մինչ օրս նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են բողոքի անկանոն գործողություններ, կարճ ժամանակով փակում փողոցներ:

Այս օրերի ընթացքում, սակայն, բռնության գործադրման փաստացի օրինակներ են արձանագրվում փողոցներում. դրանցից առավել հնչողություն ստացածներն են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, երբ ընդդիմադիր ակտիվիստները փողոցում հարվածել էին նրան, տարբեր առարկաներ նետել վերջինիս ուղղությամբ: Մյուս դեպքը դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ ոտնձգությունն էր, երբ վերջինիս ուղղությամբ ևս նետել էին ջրի շիշ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ: Առավել հնչողություն ստացած դեպքերից մեկն էլ Գյումրիում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ընդդիմադիր ակտիվիստները հարձակվել էին, ըստ ՔԿ հաղորդագրության, 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիների վրա, հարվածներ հասցրել նրանց: Նշենք, որ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3108 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս