«Այբ» հիմնադրամի ԲՈՒՄ մրցաշարը՝ PMI Science-ի աջակցությամբ․ երիտասարդ գիտնականներին ոգևորել է պետք (տեսանյութ)

12/05/2022 schedule23:26

Հայաստանը ունի հարուստ գիտական ժառանգություն։ Հայ գիտնականները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, բազմիցս ապացուցել են, որ ստեղծարար հայ միտքը կարող է լուծել բազմաթիվ գործնական խնդիրներ ու առաջ մղել գիտության զարգացումը։ Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի էլ ավելի շատ խոսվի ոչ թե հարուստ գիտական ժառանգության ու ներուժի, այլ գիտության ոլորտում Հայաստանի ու հայ գիտնականների նորանոր նվաճումների մասին։ Պատասխանն ակնհայտ է․ օգնել երիտասարդ լուսավոր ուղեղներին, որ հասկանան ու գնահատեն գիտության ներուժն ու հավատան, որ գիտությունը Հայաստանում արդի է և գնահատված։

Թերևս, հենց այս նպատակով Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում վերջերս տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված բնագիտության ուսանողական առաջին՝ ԲՈՒՄ մրցաշարը։ ԲՈւՄ-ը բնական գիտություններ (կենսաբանություն, ֆիզիկաև քիմիա) ուսումնասիրող ուսանողների մրցաշար է, որում ուսանողները, ստեղծելով թիմեր, մրցում են իրենց գիտելիքներով։ Միջոցառումը մեկ ընդհանուր հարթակ է բնական գիտություններով զբաղվող ուսանողների ու մասնագետների համար՝ խնդիրների բազմակողմանի և միջառարկայական լուծումներ գտնելու համար։

«Այբ» կրթական հիմնադրամը, որ տարիներ շարունակ իր կայուն ներդրումն է ունենում Հայաստանում գիտության զարգացման մեջ, արդեն իսկ ստեղծել է նախադրյալներ նմանատիպ միջոցառումների նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությունը մեծացնելու համար։ 2010-ից հիմնադրամն անցկացնում է Պատանի քիմիկոսների մրցաշար։ 2020-ից այս մրցաշարի շարունակությունը դարձել է Ուսանողական մրցաշարը։ Մրցաշարի մասնակիցները նաև հաջողությամբ մասնակցել են միջազգային մրցույթին: Այս տարի հիմնադրամը մեկնարկել է առաջին Քեմոինֆորմատիայի բութքեմփը՝ FAST հիմնադրամի հետ համատեղ, որի շրջանակում նաև լավագույն արդյունք արձանագրած թիմերը ստացել են արտոնություններ։

«Այբ» կրթական հիմնադրամն իր բազմաթիվ նախագծերի միջոցով իր ուշադրության կենտրոնում է պահում բնագիտամաթեմատիկական ոլորտը։ Երիտասարդները մշտապես կարիք ունեն վերաարժեվորելու գիտությունը, դրա հնարավորությունները և այն մեծ ներուժը, որը ոլորտն իր մեջ ունի։ Կարևորը, որպեսզի երիտասարդները դա տեսնեն, հասկանան ու ոգևորվեն դրանով», - շեշտում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

ԲՈՒՄ-ի նման մրցաշարերը խիստ կարևոր են, քանի որ դրանց շնորհիվ ընդլայնվում է գիտական համայնքը, ապահովվում է բնագիտական առարկաներով հետաքրքրված անհատների միջև կապը, ստեղծվում են ուսանողական գիտական խմբեր, կիրառվում է գիտական ուսուցման մեթոդաբանություն, ինչպես նաև ապահովվում է գիտական ու տեխնոլոգիական հաստատությունների և գիտական խմբերի միջև կապը։

Հենց սա է պատճառը, որ ԲՈՒՄ մրցաշարի գլխավոր գործընկերն այս տարի դարձավ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը։ Արդեն մոտ 5 տարի է, ինչ կենտրոնը գործում է Հայաստանում՝ հետազոտական ինստիտուտների ու հայ գիտնականների հետ իրականացնելով համատեղ ծրագրեր և աջակցելով Հայաստանում գիտության զարգացմանը։ Մագիստրոսական ու ասպիրանտական կրթաթոշակներ, գիտական խմբերի աշխատանքների ֆինանսավորում, մասնագիտական միջոցառումներ ու համաժողովներ․ PMI Science-ի գործիքակազմն այսքանով չի սահմանափակվում։ Կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը մեկնաբանում է․ «Հայաստանը ունի հարուստ գիտական ժառանգություն ու տեխնոլոգիական ներուժ։ Դրանով է բացատրվում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությունը նմանատիպ գիտական ծրագրերին ու կրթական նախաձեռնություններին։ Բացի այդ, հավատացած լինելով, որ մեր երկրի մրցակցային առավելությունը գիտելիքահեն տնտեսության կառուցումն է, մենք նաև , ինչպես նաև մեր երկրի գիտական զարգացման համար կարևորագույն ոլորտներում մեր իսկ նորարարական ծրագրերի իրականացումը»:

ԲՈՒՄ մրցաշարի ժյուրիի նախագահող Սուսաննա Կոտիկյանը համոզված է՝ մեկ մասնագիտության մեջ մասնագիտանալով լավ մասնագետ չես դառնա, մանավանդ բնագիտական ոլորտում։ «Բժիշկը չի կարող լինել լավը, եթե չգիտի լավ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, և դա վերաբերվում է բոլորին։ Ինձ թվում է՝ կամաց-կամաց հասնում ենք մեր նպատակին»։

Ինչպես իրենք են ասում՝ շատ տպավորված ու մոտիվացված, մրցաշարի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով։ Շեշտում են՝ թեև յուրաքանչյուր թիմ անհատական մոտեցում է պահանջում, ամենալավ արդյունքը ստացվեց ոչ թե ամենաթեժ պայքարում, այլ ամենակառուցողական պայքարում։

Հուսանք, որ նման միջոցառումները կտան ցանկալի արդյունքն ու լավագույն տաղանդները իրենց ապագան կկապեն գիտության հետ՝ պատվով ներկայացնելով Հայաստանը միջազգային գիտական թատերաբեմում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2142 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան