Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ նրանք, ովքեր այս օրերին պոկում և գետնին են նետում ոստիկանների ուսադիրները և գլխարկները, պետք է խստորեն դատապարտվեն: Պատգամավորի համոզմամբ՝ ընդդիմությունը դիմում է նման քայլերի՝ թաքցնելու այն փաստը, որ ձախողել է:
«Նրանց պահվածքը ցույց է տալիս, որ վերջնականապես դադարել են գոյություն ունենալ, սակայն չեն ուզում ընդունել այդ փաստը: Ոստիկաներին ամեն կերպ թիրախավորում են, որովհետև ոստիկանը կարգ ու կանոն է պահպանում, հետևում, որ օրենք խախտած յուրաքանչյուր անձ ստանա համապատասխան պատիժը: Իսկ իրենք բոլոր հնարավոր տարբերակներով օրենքները խախտում են, խաթարում մյուս քաղաքացիների առօրյա կյանքը, փակում ճանապարհներ, խոչընդոտում երթևեկությունը: Այսպիսով՝ ապացուցվում է, որ այդ ուժերը որևէ լուրջ գործողություն չեն կարողանում անել, ինչն էլ նրանց նյարդայնացնում է»,- նկատում է պատգամավորը:
Մելքոնյանը կարծում է, որ ելնելով այս ամենից՝ ընդդիմության ներկայացուցիչներն այս պահին պատրաստ են գնալ ցանկացած քայլի, անգամ պայքարի դուրս գալ Զինված ուժերի հետ:
Հարցադրմանը՝ արդյոք ընդդիմադիրների գործողությունները միտում ունե՞ն լուրջ բախումներ հրահրելու ոստիկանության հետ, Մելքոնյանը դրական է արձագանքում.
«Փորձում են տանել բախման, հրահրում են, սադրում ոստիկաններին, սակայն դա էլ չի հաջողվելու: Նրանք մոռանում են, որ այժմյան ոստիկանությունը 2008 թվականի ոստիկանությունը չէ. 2008 թվականին և դրանից հետո ոստիկանները ջրցան մեքենաներով էին ցրում որևէ հավաքի դուրս եկած քաղաքացիներին, մահակով ու վահաններով հարվածում ժողովրդին: Այդ տարիներին մարտիմեկյան ջարդը կազմակերպեցին, հարձակվեցին մարդկանց վրա: Հիմա հակառակ պատկերն է. այսօրվա ոստիկանության նպատակը Հայաստանի ժողովրդին պաշտպանելն է, օրենքին ծառայելը»:
Պատգամավորը նաև ընդգծում է՝ ընդդիմադիրների այս գործողությունները խոսում է այն բանի մասին, որ վախ ունեն ուժային կառույցներից:
«Բոլորից են վախենում, այդ պատճառով որպես ինքնապաշտպանություն փորձում են նման քայլերի դիմել, այսինքն՝ վիրավորել ոստիկանին, ոտնահարել նրա արժանապատվությունը, որ իրենց վախերն էլ հաղթահարեն»,- ասում է նա:
Անդրադառնալով հարցին՝ նման վերաբերմունքը, այսինքն՝ ոստիկանին թուրք անվանելը, նվաստացնելը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ոստիկանության ծառայողի վրա՝ որպես քաղաքացու, պատգամավորը շեշտում է՝ ոստիկանը ծառայությունից դուրս և ծառայության ընթացքում գիտի, որ վայելում է ժողովրդի հարգանքը:
«Ոստիկանը մեր երկրում պատիվ ու հարգանք ունի, ոստիկանությանը ժողովուրդը վստահում է, նրա կողքին է, ոստիկանությունն էլ ժողովրդի կողքին է: Եթե հարվածել են ոստիկանին, նրա արժանապատվությունը նվաստացրել, ապա պետք է խստորեն պատժվեն: Թո՞ւրք են անվանում, թուրքի բալեքը իրենք են: Թող իմանան՝ ոստիկանության արժանապատվությունը երբեք չի ընկրկի»,- ասում է իշխող ուժի պատգամավորը:
Գագիկ Մելքոնյանն այն համոզմանն է, որ այժմ ընդդիմությունը գնում է «վա բանկ»՝ դրա հետ միաժամանակ երկրին վնաս հասցնելով: Պատգամավորը նաև նկատում է՝ ընդդիմադիր առաջնորդները ամեն կերպ փորձում են Հայաստանը դարձնել որևէ երկրի վասալ, միայն թե կրկին վերադառնան իշխանության:
«Ժողովուրդը 2021 թվականի հունիսի 21-ին իրենց կրկին նետեց աղբարկղը: Այժմ էլ, երբ հանդիպում ենք մարդկանց, հարցնում են՝ այս հանցագործները ե՞րբ են անհետանալու: Ակցիաների ժամանակ առաջին շարքով գնացողները բոլորն էլ այն նախկիններն են, որոնք երկիրը թալանել և կործանել են: Հիմա տեսնելով, որ ներկայիս իշխանությունը հարգանք է վայելում ժողովրդի ու Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, մահանում են այդ մտքից»,- ասում է զրուցակիցը՝ ևս մեկ անգամ հավելելով, որ այս ուժերի ֆիլմը վաղուց ավարտվել է և վարագույրը փակվել:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT