Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն». Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարին, նկատեց՝ իր գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը քաղաքական չէ, այլ լոգիստիկ:

«Մենք հիմա խոսում ենք քաղաքում խցանումների ու երթևեկության շարժի մասին, և պետք է անկեղծանամ՝ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը: Այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանումների ավելի բարձր աստիճան»,- նկատեց Կառավարության ղեկավարը:

Վերջինիս խոսքով՝ գործընթացը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, և ՀՀ-ի ընդդիմությունն ավելին քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով իր ասելիքն ասելու:

«Ակցիաների նպատակը հիմնականում մեկն է՝ քաղաքացիներին ներգրավել պրոցեսների մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ: Բայց հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել: Հիմա իրենց գործողությունները ոչ թե իշխանությունների դեմ են, այլ հանրության: Տրամաբանությունը սա է, եթե դուք մեզ չեք միանում, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ձեզ համար ավելի շատ անհարմարություններ կստեղծենք, ընդհուպ՝ իրենք նոր ռեկորդներ ունեն, հայտարարում են, թե իրենց հագուստներն ավելի թանկ են, քան ոստիկանը կամ քաղաքացին: Դեռևս պարզ չէ՝ ա՞ջ, թե՞ ձախ ոտքի բոթասով, հայտարարում են, որ կապահովեն ՀՀ-ի միջին վիճակագրական քաղաքացու շաբաթական բյուջեն: Այլևս քաղաքական նշանակությունը սպառված է»,- շեշտեց երկրի ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ընդդիմադիր ուժերը այսպիսով նաև վրեժ են լուծում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար.

«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած կարգախոսը այլ տրամաբանությամբ: Այդ ուժը նախընտրական քարոզչության ժամանակ կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև «քոք մաշեցնելու է», տեսնում ենք՝ չկարողանալով դա իրականացնել՝ հիմա տվյալ ուժն ինքն իր նկատմամբ է այդ կարգախոսն իրականացնում: Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3879 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս