Կյանքից հեռացել է ՀԳԳԱ թղթակից անդամ Արկադի Ահարոնյանը

30/05/2022 schedule13:03

Կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԳԳԱ թղթակից անդամ Արկադի Գևորգի Ահարոնյանը։

Արկադի Ահարոնյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 20-ին, Ալվանք Սյունիքի մարզի Ալվանք գյուղում: 

1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը,

1958 թվականին ավարտել է Լենինգրադի համամիութենական բույսերի պաշտպանության ինստիտուտը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ,

1959 թվականին եղել է ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնում լաբորանտ, հետազոտող գյուղատնտես,

1960 թվականին՝ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնի կրտսեր գիտաշխատող, 

1968-1998 թվականներին աշխատել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում, 

1978-1984 թվականներին եղել է մոլախոտաբանության լաբորատորիայի վարիչ, 

1980-1992 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում,

1998 թվականին եղել է Երկրագործության և բույսերի պաշտպանության կենտրոնի գլխավոր գիտաշխատող, 

1986-2016 թվականներին եղել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿ-ի հերբալոգիայի բաժնի վարիչ,

2018 թվականին՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿի հերբալոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող։ Համատեղության կարգով միաժամանակ դասավանդել է ՀԱԱՀ-ի երկրագործության ամբիոնում, Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում, ՀՀ ԳՆ կադրերի վերապատրաստման բարձրագույն դպրոցում:

1984 թ. ստացել է Գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը: Ահարոնյանը հանդիսացել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտական ընկերությունների անդամ, ինչպիսիք են ՀԳԳԱ թղթակից անդամ (1999), Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ և այլն։ Ղեկավարել և կատարել է գիտահետազոտական թեմաներ ՌԴ, ՏՓՕ և հանրապետությունում բոլոր մշակաբույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի վերաբերյալ` առաջարկելով պայքարի նոր արդյունավետ տեխնոլոգիաներ։ 

Գիտական գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների։ Հեղինակ է հրատարակված գիտական 235 հոդվածի և 9 մենագրության:

Պրոֆեսոր Ահարոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ժամը 17։30-ին, «Ռոտոնդա» սգո սրահում, հասցե. Դավիթ Բեկի 83/12։ Հուղարկավորությունը՝ նույն վայրից հունիսի 01-ին՝ ժամը 13։00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1278 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան