Երևան
12 °C
Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Հաղթանակից հետո Բաչկովը Երեւանից վերադարձել է հայրենի Գյումրի քաղաք, որտեղ էլ մեծ ոգեւորությամբ ու ջերմ շնորհավորանքներով են դիմավորել Եվրոպայի եռակի չեմպիոնին:


Հանդիպման ժամանակ Բաչկովը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: «Հայկական ժամանակ»-ի՝ Գյումրու թղթակցի փոխանցմամբ՝ Բաչկովը հայտնել է, որ անչափ ուրախ է եւ կամենում է միայն շնորհակալական խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: «Առանց մեր ժողովրդի աջակցության, առանց մեր մարզիչների՝ հաստատ այս արդյունքը չէր լինի: Այս հաղթանակը միայն իմը չէ, մեր ողջ հայ ազգինն է»,- արձանագրել է մարզիկը:
Վերջինս, խոսելով լավ մրցաշար անցկացնելու ու վստահ հաղթանակ տոնելու մասին, նշել է, որ դա լուրջ աշխատանքի ու տքնաջանության արդյունքում է հաջողվել: «4-5 օր էր մնացել մրցաշարի մեկնարկին, այդ ժամանակ վերջնական որոշում կայացվեց, որ ես պետք է մասնակցեմ: Վնասվածք ունեի, ու մտավախությունը մեծ էր, որ չեմ կարողանա, դա կխանգարի: Ձեռքիս ոսկորը կոտրված է, պայմանավորվել էի, որ վիրահատություն լինի, հետո մասնակցեմ, բայց թուրք մրցակից ունեի, որը համարվում էր այս մրցաշարի ֆավորիտը, ու շատ հավանական էր, որ հենց ինքն էլ դառնար Եվրոպայի չեմպիոն, եւ Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում, դրա համար որոշեցի մասնակցել»,- ասել է նա:
Բաչկովը նաեւ հավելել է՝ ցավալին այն էր, որ իր մասնակցության հայտից հետո թուրք բռնցքամարտիկին հանել են ցուցակից, նրա փոխարեն մեկ ուրիշին ներկայացրել:
Խոսելով իր հաղթանակների մասին՝ մարզիկը նկատել է՝ դրանք դժվար չեն տրվում, մինչեւ այդ տարվող աշխատանքն ու համառ ջանքերն են դժվարություն պահանջում: «Հաղթանակից հետո ամեն ինչ այնքա՜ն հեշտ է թվում»,- շեշտել է չեմպիոնը:
Հարցադրմանը՝ տարբերություն կա՞ր արտերկրում եւ Հայաստանում ներկայանալու մեջ, Բաչկովն ասել է. «Բարձրակարգ մարզիկի համար տարբերություն չպետք է լինի, քանի որ արդեն փորձով լի է: Իսկ երիտասարդ մարզիկներին գուցե խանգարի՝ մեկի համար մոտիվացիա լինի, մյուսի համար՝ հոգեբանական ճնշում: Իսկ իմ պարագայում դրական ազդեցություն ունեցով, ես մեր ժողովրդից, երկրպագուներից լիքը դրական էմոցիաներ ստացա, դա վերածվեց ազարտի, ու կարողացա հարվածներ հասցնել հակառակորդին»:
Նա նաեւ նշել է, որ լրացուցիչ ոգեւորություն էր դահլիճում հայ հայտնի բռնցքամարտիկների ներկայությունը: «Այս մրցաշարում նրանք էլ շատ կարեւոր դեր խաղացին»,- ընդգծել է մարզիկը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հովհաննես Բաչկովն ասել է՝ երեւի կվիրահատի ձեռքը, հետվիրահատական վերականգնողական փուլում կլինի, որոշ ժամանակ հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ կանի:
Հիշեցնենք՝ Երեւանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT