Երևան
12 °C
Հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Ներքին Չարբախ 3-րդ փողոց հասցեում տեղի ունեցավ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կողմից կառուցած մանուկների համար նախատեսված այգու պաշտոնական բացումը:
«Յուքոմ» ընկերությունն այգու տարածքն ապահովել է գերարագ Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ, ինչի շնորհիվ այցելուները համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:
«Ինչո՞ւ եմ որոշել կառուցել այս զբոսայգին հենց Ներքին Չարբախում: Նախ և առաջ, բոլորը քաջատեղյակ են, որ աjս համայնքում երևանաբնակների խոցելի և միջինից ցածր խավերն են առավելապես ներկայացված: Եվ երկրորդ, ես այստեղ եմ ծնվել և մեծացել, և, որպես շնորհակալություն ծննդավայրիս, կառուցել եմ այս այգին: Նպատակս է եղել այստեղ ստեղծել մեր մայրերի, քույրերի և առհասարակ բոլոր մարդկանց համար զբոսնելու և հանգիստը վայելելու համար հարմարավետ մի վայր: Որպեսզի այգու այցելուներն ունենան նաև ինտերնետի հասանելիություն, ես որոշեցի դիմել Ucom-ին, ու շնորհակալ եմ ընկերությանն արագ արձագանքելու և անվճար Wi-Fi տրամադրելու պատրաստակամության համար: Ի դեպ, ստուգել եմ, ինտերնետը շատ արագ է», - մեզ հետ զրույցում հայտնել է Արթուր Աբրահամը:
«Որպես կանաչ օպերատոր՝ խրախուսում ենք Երևանում կանաչ տարածքների առկայությունն ու դրանց թվայնացումը: Վստահ եմ, որ այցելուները մեր գերարագ ինտերնետի շնորհիվ կկարողանան առցանց գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, շփվել մտերիմների հետ, նաև կազմակերպել իրենց աշխատանքը բնության գրկում: Շատ ուրախ եմ, որ Արթուր Աբրահամի հետ նման համագործակցությունն այլևս իրականություն է», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ այգում կա նաև երեխաների համար նախատեսված գունագեղ խաղահրապարակ:



Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT