Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ. պարզաբանում

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվել է՝ իբր կադրային փոփոխություններն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է:

«Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու այցելուները այսօր հավաքվել էին պոլիկլինիկայի բակում և բողոքում այն որոշման դեմ, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանին: Վերջիններիս խոսքով՝ տնօրենի աշխատանքից ազատման մասին տեղեկացել են հունիսի 3-ին. ժողով էր հրավիրել տնօրենը, որի ժամանակ էլ աշխատակիցներին ներկայացրել էր, որ իրեն առաջարկվել է տեղափոխվել այլ պոլիկլինիկա՝ որպես փոխտնօրեն:
 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1668 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Ավտովթար Խարբերդի ամառանոցների մոտ. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Ջոնաթան Վան Նեսը «Ոսկե գլոբուս»-ում ներկայացել է զգեստով, որն իրարանցում է ստեղծել համացանցում. լուսանկարներ

Վրաստանում ռուս զբոսաշրջիկ է սպանվել, կան ձերբակալվածներ

Լոռու մարզում կոշկեղենով բարձված վրացական բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշն ու ընկել Դեբեդ գետը

ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Երևան-Ապարան երթուղայինի վթարից

Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Օպելը» 30 մետրից գլորվել է ձորը. կան տուժածներ

Պետք է փոխել հյուրասիրելու ֆորմատը, սա անում ենք, որ եկամուտ ստանաք. վարչապետն Արուճում փառատոնի է մասնակցում

Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել՝ նշելով՝ երբ կլքի պաշտոնը

Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի մրցաշարում

«Ֆլորիան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կլիմայական վտանգի «նարնջագույն» աստիճան է սահմանվել

«Շնորհակալ եմ, 45». Ալեն Սիմոնյանը ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել

Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

Ռուսաստանն աջակցել է ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններին. Մակրոն

Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը. ՀՀ նախագահի ուղերձը

Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ

Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան

Երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

Երևան-Ապարան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կներկայացնի. ինչպես նրա կառավարությունը հասավ այդ կետին

Հրդեհ՝ Երևանի բազմահարկերից մեկում

Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. հայտնաբերվել են արյան հետքերով մեքենաներ, կա տուժած

Թեհրանի դիրքորոշումը հստակ է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Ապարան-Երևան երթուղայինի վթարի վայրից

Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծ

Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար

Հայտնի է Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործով դատավարության օրը

«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. տուժածները հոսպիտալացվել են

Մետապնևմովիրուսով վարակման դեպքեր են հաստատվել Ղազախստանում, Ղրղզստանում, Հնդկաստանում. ինչպես է այն տարածվում

Ապարան-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ը ձորն է ընկել. կա 13 վիրավոր

Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն Գյումրիում ձնամաքրման աշխատանքն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում հունվարի 5-ին բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարները

Ինքնաթիռի կործանման մեղավորները ՌԴ ներկայացուցիչներն են, պահանջում ենք պատիժ և մարդկային վարքագիծ. Ալիև

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Շնորհավոր Սուրբ Ծնունդ. մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ են. Օլիվիե Դըկոտինյի