Միավորվեցին, հավատացին եւ հաջողվեց. Արցախի Հաղորտի գյուղում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

Հունիսի 18-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը։ 44-օրյա պատերազմից հետո տեխնոդպրոցի հիմնումը Հաղորտի գյուղի վերածննդի թերեւս առաջին քայլն էր, իսկ իրադարձությունը՝ գյուղի մեծ ու փոքրի համար ամենաուրախալին ու երկար սպասվածը:

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս եւ ծրագրավորող, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման եւ Երեւանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ եւ մշակել տեխնոդպրոցի գաղափարը։

7878.jpg (178 KB)

Տեխնոդպրոցի բացման արարողության ժամանակ խոսելով գաղափարի եւ դրա արդիականացման ընթացքում անցած ճանապարհից՝ Աշոտ Ավանեսյանն ասաց՝ սա այն նախաձեռնություններից էր, որից հետո շատերի համար պարզ դարձավ՝ անհնարին ոչինչ չկա:

Վերջինս նաեւ նշեց՝ տեխնոդպրոցը ամբողջ շրջանի երիտասարդների համար հնարավորություն է ընձեռելու, այն, ինչ չի ունեցել իր սերունդը, իրենից ավագ սերունդը:

«Սա ընդամենը շենք չէ: Մոտ մեկ տարի առաջ, երբ սկսում էինք մտածել համայնքներում խնդիրները վեր հանելու եւ դրանց համար հնարավորինս արագ լուծումներ գտնելու համար, ծանոթացանք «ռեԱրմենիա» թիմի հետ: Սա այն թիմն է, որը ստեղծվել է պատերազմի օրերին եւ իր առաջ նպատակ դրել միավորել ամբողջ աշխարհի հայերին»,- նկատեց Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ տեխնոդպրոցի գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է եղել շուրջ 67 մլն դրամ. «ռեԱրմենիա» հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում նախագծի համար հանգանակվել էր նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Դրամահավաքը տեւել է շուրջ 3 ամիս: Տեխնոդպրոցի գործարկումից հետո այնտեղ կկարողանա այցելել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի: Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաեւ կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

Նախագծի հեղինակի հայտնեց, որ հուլիս 2-ին սկսելու են տեխնոճամբարը, «Մունք»-ի բոլոր շահառուները կմասնակցեն վերջնական, կողմնորոշիչ դասընթացների, որպեսզի իրենց մասնագիտությունը ընտրեն: Դրանից հետո՝ օգոստոսի կեսերին կամ օգոստոսի վերջ (ամսաթիվը դեռ հստակ չէ), կկազմվեն վերջնական խմբերը, եւ կմեկնարկի դասապրոցեսը:

«Մեկ տարի հետո Մարտունու շրջանում ունենալու ենք միջինում 30 Այ Թի ոլորտի մասնագետ՝ տարբեր ուղղության: Ունենալու ենք մի քանի գործընկեր ընկերություններ, որոնք իրենց ներկայացուցչությունն ունեն այստեղ»,- ասաց նա:

«Ես» կրթական հիմնադրամի տնօրենը նաեւ նկատեց՝ սա քայլ է, որը միտված է, որ Արցախի եւ ոչ միայն Արցախի ամեն մի գյուղում յուրաքանչյուր երիտասարդ հստակ իմանա իր անելիքները, վստահ լինի, որ իր գիտելիքով ու փորձով ոչ միայն չի զիջում աշխարհի ցանկացած կետում ապրող երիտասարդի, այլեւ վստահաբար գերազանցում է. «Միգուցե նիշը շատ բարձր է դրված, բայց սա միակ ճանապարհն է»:

«ռեԱրմենիա» հարթակի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանն էլ շնորհավորանքի իր խոսքում շեշտեց՝ 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը պառակտվել էր, ինչի հետեւանքով ի հայտ էին եկել բազմաթիվ խնդիրներ. մեկ գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտություն կար:

«Այս ընթացքում հասկացանք, որ թշնամու համար ամենամեծ վտանգը մեր համախմբվածությունն է։ Նրանք թիրախավորում են մեր համախմբվածությունը եւ միասնականությունը, ուստի պետք էր համագործակցության արդյունավետ ձև գտնել՝ իրար հետ մեկ նպատակի շուրջ համախմբված ու ներդաշնակ աշխատելու համար։ Եվ հենց դրանից է բխել «ռեԱրմինիա» հարթակի ստեղծման գաղափարը»,- պատմեց գործադիր տնօրենը:

տնօօօօ.jpg (226 KB)

Նշենք, որ տեխնոդպրոցի շենքը Հաղորտիի գյուղապետարանն է տրամադրել. այն համայնքապետարանինն է։ Շինությունն ունի երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ եւ սանհանգույց։

մարդդդդդդ4.jpg (107 KB)

կապույտտտ.jpg (86 KB)

Բացմանը ներկա Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ իրականում ամեն ինչ սկսվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: 

«Ամերիկայում ապրող մի լավ ընկեր ունեմ, որն ամեն ինչով միշտ օգնում էր Արցախի բնակչությանը, մի օր ինձ ասաց՝ Նվե՛ր, արի երեխաների կրթությամբ զբաղվենք: Նա հովանավորեց, եւ 1 տարի գյուղի երեխաներին տանում էինք Ստեփանակերտի «Թումո» կենտրոն»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ էին արդեն հասկացել, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ: Հետագայում Աշոտ Ավանեսյանն է Մուշկապատ եւ Հաղորտի գյուղերում սկսել «Ես» կրթական ծրագրերը: «Այն ծրագիրը, որը մեր երեխաները 2 տարում պիտի յուրացնեին, 6 ամսում արեցին: Այլեւս որեւէ կասկած չկար, որ ճիշտ ճանապարհով ենք գնում, ու ես Աշոտին առաջարկեցի համայնքի ղեկավարության տակ գտնվող շենքը»,- նշեց նա:

Համայնքի ղեկավարը խոսեց նաեւ Հաղորտիի կենցաղային խնդիրներից, առաջին անհրաժեշտության պայմանների բացակայությունից՝ նկատելով, որ գյուղի ամենամեծ խնդիրն այժմ խմելու ջուրն է, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Հույս հայտնեց, որ մինչեւ տարվա վերջ այդ հարցն էլ որոշակի լուծում կստանա:

«Ամեն վայրկյան կարող է մեր էլեկտրաէներգիան անջատվել, որովհետեւ Շոշից է գալիս, «ռեԱրմենիան» նաեւ արեւակին կայաններ տեղադրելու հարցն է դիտարկում»,- ասաց նա:

Խոսելով ընթացող փոփոխությունների ու վերջին ամիսներին գյուղի հետ դրսի կապի ու ակտիվության մասին՝ Նվեր Մարտիրոսյանը շեշտեց՝ գյուղացիներն արդեն համոզվում են, որ ամեն ինչ մեր ձեռքն է ու ու լավ է լինելու. «Պատերազմից հետո ծանր էր, մարդիկ էլ թերահավատորեն էին ամեն ինչին մոտենում, բայց աստիճանաբար ամեն ինչ փոխվում է: Ես շնորհակալ եմ նաեւ մեր ծնողներին, որ հավատացին, իրենց երեխաներին չարգելեցին, եւ հաջողվեց»,- եզրափակեց նա:

Բացմանը ներկա էր նաեւ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ Աշոտ Ավանեսյանի շուրջ հավաքված թիմի, այդ թվում՝ պայծառ երեխաների շնորհիվ կկարողանան շատ ավելի մեծ նպատակներ դնել ու հասնել դրանց իրագործմանը:

Նա նաեւ նշեց՝ հավատում է, որ մի քանի տարվա ընթացքում այնպիսի արդյունքներ են ունենալու, որոնց մասին հիմա չեն էլ երազում։

«Մի քանի տարի հետո, միգուցե՝ 10-15, ասելու ենք, որ շատ կարճատես էինք եւ շատ փոքր նպատակներ էինք մենք մեր առջեւ դնում։ Հավատում եմ, որ սա մեծ նպատակի մի շղթան է, որից վարակիչ ձեւով շատ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու: Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների»,- ասաց Բեգլարյանը:

միպ.jpg (193 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2913 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս