Երևան
12 °C
Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել:
Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները: Նա չի կարող թույլ տալ, որ որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված՝ առանց այն էլ դժվարին ջանքերը։
«Մենք կշարունակենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները
Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի
Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան
Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին
Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ
Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան
«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»
Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները
Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին․ FIP
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է
Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է
Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ
«400 հազար քեզի, 400 ինձի, 50-ն էլ Ժենյային»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող․ ԿԸՀ
«Լավ, անհարմարա, աղչի». Ծառուկյանը՝ լրագրողին
Պետրոսյանը վստահեցնում է՝ կչեզոքացնեն հիբրիդային միջամտությունները՝ կապված հնարավոր հոսանքազրկումների հետ
Ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահազանգ, ձերբակալվել է 14 անձ, 198 տեղեկություն ստուգվում է․ ՆԳՆ
Շատ լավ ենք գնահատում ընթացքը. ահազանգերի մեծ մասը փաստահեն չէ, որոշ ԶԼՄ-ներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում
Գորիսի զինվորականների մասին «Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է
Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Աբովյանում համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցածներին․ նա ձերբակալվել է
Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ․ կա 4 զոհ, տուժած
117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ
Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ
Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ
Կարոյի մոտ են. փողը կուդան, բայց քյալլա տալ չկա, էշն էլ, վրի վեշն էլ. Պողոսյանի մասնակցությամբ ձայնագրություն
«Մարդասպան շան տղա», «Փողը վերցրել եմ, բայց խ...յ թե կընտրեմ». ինչ են գրում քաղաքացիները քվեաթերթիկների վրա
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել. դատախազություն
Կրկնաքվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր. ՆԳՆ-ն 6 հոգու ձերբակալել է
Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալություններ Գյումրիում. ՆԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT