Երևան
12 °C
Հունիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում է եղել՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումները և այդ միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունները։
Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավ-հյուսիս» ծրագրի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։
Գյուղացիների հետ զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը նրանցից փորձել է տեղեկանալ, թե որքանո՞վ են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը հասանելի կոնկրետ շահառուներին, գնահատել ծրագրերի կիրառելիությունը և նպատակահարմարությունը, լսել թերությունների մասին՝ դրանք շտկելու և ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակելու համար։
Որպես կարևոր խնդիր գյուղացիները նախարարին ներկայացրել են վարկեր ստանալու հետ կապված դժվարությունները, նշել նաև արոտների օգտագործմանն առնչվող որոշ խնդիրներ։
«Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք ձևափոխել ծրագիրը, որպեսզի էական փոփոխություն ստանանք ամբողջ Հայաստանի տարածքում, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ որևէ փոքր տարածաշրջանում, որպեսզի ռեալ փոփոխություններ մտցնենք գյուղատնտեսության մեջ»,- ասել է Վահան Քերոբյանը։
Նախարարի այցը կազմակերպվել է ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։
Համայնքների և հարթակի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են արոտավայրերի կայուն կառավարման արդյունքում տարիների ընթացքում համայնքների օգուտները, նաև նախրաքարշի կազմակերպման արդյունավետությունը։ Նախարարը լսել է մասնագետների կարծիքները, այնուհետև ներկայացրել իր տեսակետը տարածաշրջանի գյուղատնտեսության և ընդհանուր զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բացի անասնապահությունից, այստեղ լավ նախադրյալներ կան զարգացնենու զբոսաշրջությունը, առաջարկել դիտարկել նաև գյուղական վայրերում հեռավար աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունը։
Հանդիպման մասնակիցների ուղեկցությամբ Վահան Քերոբյանն այցելել է մոտակա արոտավայրը, նաև՝ Վերիշեն գյուղի 5-րդ դարի եկեղեցին։
Խոտ գյուղում գտնվող Սյունիքի անասնաշուկայում նախարարին ներկայացվել են կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքներին, կառուցվող սպանդանոցի պայմաններին։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հարթակի՝ առաջիկա օրերին նախատեսվող միջոցառմանն ամփոփել նախարարի այցի արդյունքները։
Հարթակը հիմնադրվել է 2018 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի համագործակցության արդյունքում:
Դեռևս 2019 թ. հարթակը նախաձեռնել է միջոցառումների շարք, որտեղ ներառվել է նաև արոտների կայուն կառավարման ոլորտը կանոնակարգող հայեցակարգային փաստաթղթի մշակումը: Փաստաթղթի մշակման համար ստեղծվել էր ոլորտով զբաղվող կառույցների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գիտական և քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:






Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT