Մեր երիտասարդները ունակ են հաջողակ ստարտափեր ստեղծել, ՀՀ-ն միշտ հաղթողներից է․ հարցազրույց ԲՏԱ փոխնախարարի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի կարծիքով՝ Հայաստանի երիտասարդության այն հատվածը, որը հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտով, կարողանում է և ունակ է լավ ու հաջողակ ստարտափեր գեներացնել և ստեղծել։ Վերջինս համոզված է՝ այդ տաղանդի և գիտելիքի շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է գրավիչ դառնալ արտասահմանյան այն երկրների համար, որոնք ցանկանում են իրենց մասնաճյուղը բացել ՀՀ-ում:

Տեխնոլոգիական ոլորտի, ԲՏԱ նախարարության՝ ստարտափ էկոհամակարգերին աջակցելու ծրագրերի և հայաստանյան ստարտափերի մասին փոխնախարարի հետ «Հայկական Ժամանակի» հարցազրույցը՝ ստորև․

- Պարոն Սահակյան, ըստ միջազգային «Global Startup Ecosystem Index-2022»-ի՝ Երևանը կովկասյան քաղաքների շարքում ստարտափերի վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը: Սա առաջընթա՞ց է մեզ համար: Որքա՞ն ժամանակ այս ցուցանիշը կարող ենք պահպանել։

- Ցուցանիշը մեզ համար նպատակ չէ, այլ մեր աշխատանքի արդյունքը։ Դեռ ավելի կբարելավենք մեր դիրքերը, որովհետև այն աշխատանքները, որ մենք իրականացնում ենք, ուղղված են էկոհամակարգերի է՛լ ավելի զարգացմանը։ Առաջընթացը, ամեն դեպքում, սա չէ մեզ համար, այլ մեր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունները միջազգային ասպարեզում։

- Ի՞նչ փուլում են հայկական ստարտափ էկոհամակարգերը։ Եվրոպական երկրների համեմատ մեր երկրում ստարտափ համակարգի զարգացումը ինչպե՞ս կգնահատեք: Խնդրում ենք նաև ասել, թե մեր երիտասարդների գաղափարները ի՞նչ հաջողություններ և առաջընթացներ են ունենում։

- Պետք է նշեմ, որ մենք ունենք շատ լավ երիտասարդություն, որն ունակ է լավ և հաջողակ ստարտափեր գեներացնել և ստեղծել, սակայն միևնույն ժամանակ չպետք է աչք փակենք այն թերությունների վրա, որոնք ունենք։ Դա և՛ էկոհամակարգերի պրոֆեսիոնալ մասնակիցների, և՛ ֆինանսական ռեսուրսների առկայության բացն է, նաև՝ ոլորտային գիտելիքի և փորձի, գործնական կարողությունների որոշակի պակասը, որի լրացման ուղղությամբ նախարարությունը համապատասխան աշխատանքներ է տանում, որպեսզի մեր էկոհամակարգերը է՛լ ավելի կատարյալ լինեն և համալրված բոլոր կոմպոնենտներով։

Այն վարկանիշը, որ Երևանը գրանցել է կովկասյան քաղաքների շարքում, արդեն ցույց է տալիս մեր ստարտափ էկոհամակարգերի համեմատությունը տարբեր երկրների հետ։ Իհարկե, որոշ երկրների հետ դժվար է մրցելը, սակայն առանձին պրոդուկտների մակարդակով ես չեմ բացառում, որ մենք շատ արդյունավետ մրցում ենք: Ճիշտ է, աշխատանքներ տարվում են, բայց պետք է հաշվի առնենք նաև զարգացման էվոլուցիան։ Որոշ երկրների հետ, որոնք ունեն տարիներով ձևավորված էկոհամակարգ, մենք ոչ թե պետք է մրցենք այդ առումով, այլ, ընդհակառակը, օգտվենք նրանց էկոհամակարգի բարիքներից։ Երկար ժամանակ է արդեն, որ բիզնեսի գաղափարախոսությունը այն ուղու վրա է, որ մրցակիցները ոչ թե իրար հետ մրցում են, այլ կիսում ռեսուրսները, որպեսզի է՛լ ավելի զարգանան։ Մենք նույնպես պետք է այլ երկրների հետ փորձի փոխանակում անենք, մեր ստարտափերի համար լրացուցիչ դաշտ բացենք։

239967~.jpg (54 KB)

ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը և «Հայկական ժամանակի» լրագրող Մերի Խաչատրյանը

- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ-ում արագ տեմպերով զարգանում է։ Կառավարությունն էլ մեծ աշխատանք է կատարում՝ աջակցելով տեխնոլոգիական ստարտափերին։ Խնդրում ենք առավել մանրամասն ասել, թե այս առումով ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ են իրականացվում։ Ի՞նչ ռեսուրսներ են հատկացվել էկոհամակարգի զարգացման նպատակով:

- Մենք ունենք շատ մեծ ծրագրեր ոլորտի զարգացման հետ կապված։ Կարևոր ծրագրերից մեկն այն է, որ այս տարի առաջին անգամ դնում ենք ստարտափերի աջակցման ինստիտուցիոնալ համակարգը․ եթե նախկինում տալիս էինք դրամաշնորհներ տարբեր զարգացման փուլերում գտնվող ստարտափերին միաժամանակ, այսօր դա անում ենք շղթայական գործընթացով։ Սկզբից գաղափարի փուլում գտնվող ստարտափերին տրամադրում ենք դրամաշնորհը, դրանից հետո տալիս ենք կրթական ծրագրեր, որպեսզի սովորեն՝ ինչպես պետք է արդյունավետ կերպով իրենց պրոդուկտը մշակեն և շուկա մտցնեն, այսինքն՝ սովորեն, թե դրամաշնորհները ինչպես արդյունավետ ծախսել։ Այնուհետև մասնակցելու են զարգացման երկրորդ փուլին և այդ փուլի հետ կապված դասընթացների են մասնակցելու՝ ինչպես մտնեն շուկա, հաճախորդների հետ աշխատեն։ Այսինքն՝ զարգացման այդ փուլերով նախարարությունը նրանց օգնելու է զարգանալ։  

Մենք աշխատում ենք նաև ԿԳՄՍ նախարարության հետ և բոլոր համալսարաններում փորձում ներդնել ձեռներեցություն կամ տեխնոլոգիական ձեռներեցություն առարկա, որը հնարավորություն կտա բուհից արդեն մեր այս գործընթացին մատակարարել ստարտափեր։ Մենք ինդուստրիայում նայում ենք բոլոր տեսակի միջոցառումները, որոնք ուսանողների ու աշակերտների շրջանակներում ստարտափեր են ձևավորում, և լավագույն գաղափարները պետք է մաս կազմեն մեր արժեքի ստեղծման շղթայում։ Մասնավոր համագործակցություններով կազմակերպում ենք նաև դասընթացներ։ Այս տարվանից դասընթացների համար թիրախային ուղղություն ենք սահմանել՝ բլոգչեյն, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն և ինժեներա։ Նախարարությունը առավելագույնս աջակցելու է այն ստարտափերին, որոնք գիտահեն են: Խթանելու ենք, որ Հայաստանը ամբողջ աշխարհում դիրքավորվի ոչ թե ՏՏ աութսորսինգի, այլ սեփական պրոդուկտն ստեղծող երկիր։

- Նշեցիք ԿԳՄՍ նախարարության հետ բուհերի հետ համագործակցության մասին։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՏՏ ոլորտի համապատասխան մասնագետներ բուհերում պատրաստելու ուղղությամբ։

Մենք նախարարության հետ միասին մշակում ենք ոլորտին անհրաժեշտ մասնագետների չափորոշիչները։ Պետք է հաշվի առնել, որ գոյություն ունի այս հարցի լուծման երկու մոտեցում. առաջին մոտեցումը բուհական համակարգի միջոցով ոլորտային մասնագետների պատրաստումը խթանելն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք երկարաժամկետ պլանավորման հետ. ոլորտի մասնագետների կարիք այսօր շատ կա։ Համագործակցում ենք նաև մասնավոր հատվածի հետ և իրականացնում մասնագետներ պատրաստելու կարճաժամկետ ծրագրեր՝ ոլորտի այսօրվա կարիքները էսկալացնելու և բավարարելու համար։

- Օտարերկրյա ներդրումները ստարտափ էկոհամակարգերի առումով ինչպե՞ս կգնահատեք։ Շա՞տ են օտարերկրացիները, որոնք հետաքրքրվում են ՀՀ-ի ստարտափերի շուկայով։ Կարողանո՞ւմ ենք թիրախավորել համաշխարհային շուկան։

- Օտարերկրյա ներդրողներ, իհարկե, կան, այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանքն է տարվում։ Ֆինանսական ներդրումներից բացի, դա Հայաստան է բերում նաև արտասահմանյան ընկերությունների աշխատանքը և կորպորատիվ կուլտուրան։ Հատկապես բիզնեսի կառավարման հետ կապված գիտելիքն է գալիս Հայաստան, աշխատանքի մեխանիզմները, կազմակերպչական կառուցվածքը, այդ ամենը էականորեն փոխում է մեր միջավայրը։ Միջազգային շուկայում աշխատելու համար պետք է ունենալ միջազգայնորեն կառավարվող բիզնես։ Գաղափարախոսությունը, ոճը, կառավարման մշակույթը ընկերություններում պետք է լինեն միջազգային ստանդարտներին և մոտեցումներին համապատասխան։

- Շարունակվում է «Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022» մրցույթի առաջին փուլի հայտագրումը։ Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Նման մրցույթները և միջոցառումները որքա՞ն եք կարևորում։ Դրանք ի՞նչ նոր հնարավորություններ են ընձեռում հայկական ստարտափերի զարգացմանը։

- Նման մրցույթները հնարավորություն են ստեղծում, որ մեր ստարտափերը մասնակցեն, շփվեն և առնչվեն միջազգային հարթակներում գործող ստարտափերի հետ։ Շատ դեպքերում, երբ դու տեղյակ չես, թե, օրինակ, ԱՄՆ, Եվրոպա գնալու դեպքում ինվեստերը քեզ ի՞նչ հարցեր է տալու, ի՞նչ հարցերի պետք է պատասխանես, քեզ թվում է, որ դու աշխարհի խնդիրները լուծող ստարտափ ես ստեղծել, բայց, երբ որ գնում ես ու առնչվում այդ հարցերին, տեսնում ես, թե այնտեղ ստարտափը գնահատելու ժամանակ ինչն են կարևորում։ Հատկապես նշված մրցույթի հետ կապված շատ լավ հաջողություններ ունենք։ Անցած տարի ևս կայացել էր, և Հայաստանը շատ լավ ցուցանիշ էր արձանագրել: ՀՀ-ն պետք է էտալոնային լինի այս մրցույթում, որ տարբեր երկրներից եկող ստարտափերը ասեն՝ Հայաստանի թիմերը ուժեղ են, հաղթող ֆավորիտների մեջ են։

- Կա՞ն այլ երկրների ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններ, որոնք ցանկություն ունեն իրենց մասնաճյուղը բացել Հայաստանում։ Նման համագործակցություններն ի՞նչ կարևորություն ունեն մեզ համար։

- Սա շատ լավ հարց է, և պետք է փաստեմ, որ, այո՛, այդ ցանկությունը կա։ Եթե նախկինում դա պայմանավորված էր նրանով, որ ՀՀ-ն էժան աշխատուժի երկիր է, այսօր հասկանում են, որ ՀՀ-ն էժան աշխատուժի երկիր չէ. գալիս են Հայաստան՝ պոտենցիալի համար, տաղանդի և գիտելիքի։ Սա ամենակարևորն է մեզ համար։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր տաղանդն ու գիտելիքը գնահատեն արտասահմանյան երկրները։ Նման ընկերությունները գիտելիքի, տեխնոլոգիաների կարողությունների ներհոսքն են ապահովում Հայաստան։ Այսինքն՝ մեծ արդյունք է մեզ համար, որ արտասահմանյան ընկերություններն իրենց մասնաճյուղերը բացեն մեր երկրում:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3052 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու