Երևան
12 °C
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հուլիսի 2-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզ։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ու համայնքապետերի հետ փոխվարչապետն ու նախարարը եղել են Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Պաշտոնյաները ծանոթացել են սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ։

Վանաձոր համայնքում այցելել են կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինարարական հրապարակներ, ծանոթացել 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին, այնուհետև եղել նույն համայնքի «Սայաթ Նովայի» անվան վերակառուցվող զբոսայգում, որտեղ ներկայացվել են 43,000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։
Հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ 14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։ Այց է եղել նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ, որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներ։

Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջության զարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Պաշտոնյաները ծանոթացել են նաև այս ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին, որից հետո այցելել են Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի 580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։
Լոռու մարզ կատարած այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավան և Գյուլագարակ համայնքները, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան քաղաքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։ Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված են․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։

Հանդիպում է եղել նաև տեղի բնակիչների հետ, քննարկվել են մթերումների հետ կապված հարցեր, ինչպես նաև հորդոր է հնչել օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT