Վահրամ Դումանյանը հետևել է Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշար ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին: Նախարարին ուղեկցել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հուշամրցաշարն անցկացվում է առաջին անգամ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Առաջին տուրը կայացել է հուլիսի 1-ին: Նախատեսված է ինը խաղափուլ (ավարտը՝ հուլիսի 9-ին):

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է շախմատիստներին և հաջողություն մաղթել՝ հուշամրցաշարը կարևորելով որպես երիտասարդ շախմատիստների փորձառության հնարավորություն:

«Մեր մեծավաստակ շախմատիստների անվան հուշամրցաշարերի անցկացումը, շախմատի պատմությունն ու անցյալի ավանդույթները վառ պահելը պարտադիր պայման են առաջխաղացման և զարգացման համար: Առանց մեր անվանի շախմատիստների մեծարման չենք կարող ունենալ նոր հաջողություններ. հաղթողները միշտ պետք է հիշվեն»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է հայկական շախմատի զարգացման և միջազգային ճանաչելիությունն առավել բարձրացնելու գործում:

Միջազգային վարպետի նորմայով այս մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, որոնցից 4-ը՝ Վրաստանից և Իրանից: Երեք խաղափուլից հետո առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ, Բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Գևորգ Ալավերդյանը:

Նշենք, որ Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարով հիմք է դրվում ԿԳՄՍ նախարարության և Երևանի շախմատի ֆեդերացիայի միջև երկարատև համագործակցության. առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք միջազգային մրցաշարերի անցկացում:

«Այս մրցաշարով մի կողմից վառ ենք պահում մեծանուն շախմատիստի հիշատակը, մյուս կողմից ստեղծում ենք հնարավորություն նոր սերնդի շախմատիստների համար՝ փորձելու իրենց ուժերը օտարերկրյա առաջատարների հետ: Զարգացման տեսանկյունից սա բացառիկ փորձ է»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ սա նաև պատանիների համար ՖԻԴԵ-ի 4-րդ դասակարգման վարկանիշ լրացնելու հնարավորություն է:

Այցի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը շրջել է նաև Շախմատի դպրոցի լսարաններում, ծանոթացել երեխաների մարզման պայմաններին և առկա խնդիրներին:

Նշենք նաև, որ Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի արդյունքներին կարելի է հետևել այս հղմամբ՝ https://bit.ly/39XsSqR:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1074 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի