Երևան
12 °C
Ամառը շատերիս համար համարվում է հանգստի եւ վայելքների ժամանակաշրջան։ Երկար եւ գերծանրաբեռնված աշխատանքային ամիսների լարվածությունը մարդիկ փորձում են թոթափել ամառային արձակուրդներին, ոմանք երկրից դուրս են մեկնում, ոմանք ներգնա տուրերի են մասնակցում, իսկ որոշ մարդիկ էլ որքան էլ դաժան թվա՝ աշխատում են:
«Հայկական ժամանակը» հետաքրքրվել է, թե որ երկրներում են ցանկանում իրենց հանգիստն անցկացնել շոուբիզնեսի ներկայացուցիչներն ու հայտնի անձինք:
Երգիչ եւ շոումեն Արամ MP3-ի համար ամառը սկսվել է ակտիվ աշխատանքային գործունեությամբ և այդպես էլ շարունակվում է։ Երգիչն իր հանգիստը կազմակերպել էր դեռ մայիս ամսին, քանի որ կանխատեսում էր, որ ամռանը հանգստանալու ժամանակ չի ունենա։
«Հիմա աշխատանքային բուռն շրջան է ինձ մոտ: Առաջիկայում սպասվում են նոր նախագծեր, նոր նկարահանումներ, երգեր եւ տեսահոլովակների թողարկումներ։ Վաղվանից նաեւ համերգների եմ մասնակցելու։ Մեծ համերգ է սպասվում օգոստոս ամսվա ընթացքում»,-մեզ հետ զրույցում հայտնում է Արամ MP3-ը։
Վերջինիս խոսքով՝ հիմնականում նախընտրում է ծովային հանգիստը։ Երգիչն ուրախությամբ փաստում է՝ հիմա Երևանում «գարնանային ամառ» է և այս օրերին աշխատելու ընթացքում տաք եղանակը խնդիր չէ։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ նշում է՝ 2022 թվականի սկզբից հարաբերական հանգստի մեջ է։ Դերասանուհին հանգիստ է վերցրել նաև ստեղծագործական կյանքից։ Խոջամիրյանը եւս նախընտրում է ծովափնյա հանգիստ։
«Ճիշտ է, ես ջրից մեծ ֆոբիա ունեմ, բայց լիարժեք հանգիստ եմ գտնում այն վայրում, որտեղ ջուր կա։ Երբեք չեմ լողում, բայց աչքիս առջև պետք է լինի ծովը։ Հիմա Երևանում չտեսնված ամառ է։ Ես չեմ հիշում, որ հունիս ամսին քամի լինի, իսկ երեկոյան փողոցում քայլելիս նույնիսկ մրսես։ Այս տարի մեզ մոտ շատ լավ է»,-ընդգծում է Իննան։
Դերասանուհու խոսքով՝ Հայաստանում լիարժեք հանգիստ հնարավոր է կազմակերպել միայն քաղաքից դուրս։ Տավուշը, Լոռին և Սյունիքը այն վայրերն են, որտեղ նա կարողանում է լիարժեք հանգիստ գտնել։ Ասում է՝ Հայաստանն իր փարթամ բնությամբ ու գողտրիկ անկյուններով կարծես փոքրիկ Շվեյցարիա լինի։
Խոսելով առաջիկա ծրագրերից եւ ստեղծագործական նորություններից դերասանուհին ասում է՝ առաջիկայում երկրպագուներն իր մասնակցությամբ նոր հաղորդումներ և սերիալներ կտեսնեն։
Աշխատանքային առումով ակտիվ շրջան է նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանի մոտ։ Մեզ հետ զրույցում Հասմիկն անկեղծանում է՝ դեմ չէր լինի այս օրերին հանգիստը վայելել Հունաստանում, սակայն հիմա ստեղծագործական ակտիվ շրջան է։ «Առհասարակ ծովային հանգիստ եմ սիրում, երազանքս է լինել Հունաստանում։ Այնտեղի մարդիկ մեզ նման են․ սիրում են ուրախ ժամանակ անցկացնել։ Հայաստանում հանգստանալիս նախընտրում եմ Դիլիջանը։ Սակայն հիմա ինձ մոտ համերգային ակտիվ շրջան է»,-ասում է նա:
Հասմիկ Կարապետյանը հուլիս 3-ին մենահամերգով էր հանդես եկել: Ասում է՝ առաջիկայում եւս մեկ մենահամերգ կունենա, որը երգչուհու խոսքով՝ Հայաստան ժամանող բազմաթիվ սփյուռքահայերի խնդրանքով է: Երգչուհին նկատում է՝ հանգստի մեկնել դեռ չի շտապում, քանի որ տեւական դադարից հետո կարոտել էր բեմն ու ստեղծագործական կյանքը։ Առաջիկայում երկրպագուների կուրախացնի մի քանի նոր երգերով: Խոստանում է նաեւ զուգերգեր եւ նոր տեսահոլովակներ։
Դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում նշում է՝ ամռանը հանգստանալու մեկնել դեռևս չի շտապում։ Երանոսյանը եւս մի շարք նորություններ է խոստանում. «Հիմա շատ ծրագրերի և ներկայացումների ենք պատրաստվում։ Հանգիստը չի ստացվում՝ իմ ընտրած մասնագիտությունից է։ Սպասվում է նոր հեռուստասերիալ, գեղարվեստական ֆիլմ եւ նոր ներկայացում»:
Այս տարի դերասանը հանգիստ է վայելել միայն տարվա սկզբին։ Նկատում է՝ պասիվ հանգստի սիրահար է։ Մասնագիտության բերումով դերասանի ամեն օրն անցնում է հագեցած եւ շփումներով, այդ պատճառով նախընտրում է հանգստանալ այնպիսի վայրերում, որտեղ անաղմուկ կլինի:
«Այս տարի կհանգստանամ սեպտեմբերին, երբ հյուրախաղերով մեկնեմ ԱՄՆ։ Ընդհանրապես, նախընտրում եմ նաև Հայաստանում հանգստանալ։ Իմ սիրելի վայրն իմ ծննդավայրն է՝ Արմավիրը, բայց Հայաստանի բոլոր վայրերում էլ կարելի է հաճելի հանգստ կազմակերպել»,-նշում է Երանոսյանը։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի մոտ նույնպես այս ամռանը հանգստանալ չի ստացվում։ Նրա օրն անցնում է նոր ներկայացումների պատրաստվելով։
«Ռուսալեզու համաշխարհային մյուզիքլ է մեզ մոտ բեմադրվում (Երեւանի կամերային երաժշտական թատրոն), որում ընդգրկված եմ նաև ես։ Այս տարի հասցրել եմ միայն Եվրոպա գնալ։ Հիմնականում նախընտրում եմ այցելել այն վայրերը, որոնք արվեստի հետ կապ ունեն։ Ինձ առանձնահատուկ ձգում են այլ երկրների թանգարանները, օպերանները»,-նշում է Անահիտը։ Հայաստանում դերասանուհին նախընտրում է հանգստանալ Լոռու մարզում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT