Երևան
12 °C
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը սահմանում է՝ ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ։
Այսինքն՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին ամուսնության կամ ամուսնալուծության, երեխա ունենալուն հարկադրելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ այս օրենքով Հայաստանն ավելի բարձր պաշտպանության երաշխիքներ է նախատեսում այն անձանց նկատմամբ, որոնք կենթարկվեն այսպիսի բռնության: Վերջինիս խոսքով՝ նախկին օրենսգրքով այս խնդիրը, որպես այդպիսին, հասցեագրված չէր:
«Բնականաբար, կային հանցակազմեր, օրինակ՝ առևանգման հանցակազմը կամ առողջությանը տարբեր աստիճանի վնաս հասցնելու հանցակազմերը, որոնք այս կամ այն կերպ կարող էին «ծածկել» անձի նկատմամբ կատարված արարքի որևէ մաս, եթե դրանց հատկանիշներն առկա լինեին: Ներկայիս հանցակազմն առավել ընդգրկուն, բայց միևնույն ժամանակ պարզ է, իսկ դրանով պաշտպանվող հարաբերությունները՝ առավել կոնկրետ: Այն հիմնված է անձի՝ միայն իր ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու, ամուսնալուծվելու և երեխա ունենալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտության վրա»,- ասում է նա:
Անձին ամուսնության, ամուսնալուծության և երեխա ունենալուն հարկադրելը, ըստ էության, բռնության տարածված դրսևորումներ են համաշխարհային մակարդակով, իսկ բռնության բոլոր դրսևորումների նկատմամբ մեր հանրապետության պետական քաղաքականությունը հանգում է ոչ տոլերանտ մոտեցման, շեշտում է Սարգսյանը: Նա նաև ընդգծում է՝ այս արարքներն առանձին հանցակազմով նախատեսելը հնարավորություն է տալիս, նախ, առավել կոնկրետ և հասցեագրված պայքարել հանրորեն վտանգավոր այս երևույթների դեմ, բացի այդ, նաև համաչափ արձագանքել անձի համար (առաջին հերթին հենց հոգեբանական ասպեկտով) բացասական և, կարելի է ասել, ճակատագրական հետևանքներ առաջացնող իրավիճակներին:
«Թեև պաշտոնական վիճակագրություն այս արարքների վերաբերյալ առկա չէ այն պարզ պատճառով, որ նախկինում քրեական պատասխանատվություն չենք ունեցել, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, հարկադիր ամուսնությունների խնդիրն արձանագրել են ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այնպես էլ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CEDAW): Ոլորտի ուսումնասիրությամբ վեր են հանվել նշված երևույթների պատճառներն ու բացասական ազդեցությունը կանանց իրավունքների պաշտպանության վրա»,- ասում է փոխնախարարը:
Արփինե Սարգսյանը համոզված է՝ ՀՀ քրեական օրենսգրքում նոր հոդվածի ավելացումը կնպաստի Հայաստանում նման դեպքերի արձանագրմանը․ «Խնդիրը պահանջում է համալիր, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական միջոցառումների, իրազեկման աշխատանքների իրականացում: Այնուամենայնիվ, քրեաիրավական գործիքակազմով այս արարքների դեմ պայքարը, անշուշտ, կունենա իր դրական ազդեցությունը, քանի որ քրեական պատասխանատվությունը նաև կանխարգելիչ նշանակություն ունի»,- ընդգծում է նա:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով էլ՝ ամուսնության հարկադրանքի դեպքերը շատ են մեր հասարակության շրջանում։ Մեր զրույցում վերջինս հիշում է տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային մի դեպք․ 14 տարեկան աղջնակին չափահաս տղան փախցրել էր և հարկադրել իր հետ ամուսնանալ։ Համատեղ կյանքի ընթացքում ամուսինը սպանել էր կնոջը։
«Ընտանիքները եկել էին ընդհանուր համաձայնության և դեպքի մասին իրավապահներին չէին հայտնել։ Այդտեղ փաստացի երկու հանցագործություն կար․ մինչև 16 տարեկան անձի հետ սեռական հարաբերություն ունենալը և անձին առևանգելը։ Ամուսնական հարաբերությունների ընթացքում կինը պարբերաբար բռնության էր ենթարկվել։ Տարիներ հետո էլ երեք երեխաների մորը ամուսինն սպանել էր։ Տղամարդը խեղդամահ էր արել նրան և ջուրը գցել։ Դատավարության ընթացքում պարզվեց միայն առևանգելու հանգամանքը, և այն, որ ամուսինը սպանել էր կնոջը»,- ասում է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ընտանեկան բռնության ենթարկված կանայք, դիմելով իրենց աջակցող համապատասխան կազմակերպություններին, շատ հաճախ պատմում են՝ ամուսնացել են հարկադրաբար. կա՛մ իրենց ընտանիքներն են այդպես ցանկացել, կա՛մ նրանց առևանգել են ապագա ամուսինները։ Աղջիկ փախցնելու սովորությունը հիմնականում տարածված է գյուղական համայնքներում, ասում է նա, այդ պատճառով աղջիկների ընտանիքները երբեմն չեն բարձրաձայնում տեղի ունեցածը և հաճախ ստիպում նրանց համակերպվել իրողության հետ։
«Ցավոք սրտի, ընտանիքները վախենում են հասարակական կարծիքից, աղջկա անվանարկումից։ Սակայն նման պարագաներում երբեմն ցավոտ դեպքեր են տեղի ունենում. կինն է սպանում ամուսնուն կամ ամուսինը՝ կնոջը։ Վերջերս էլ, օրինակ, աղջկան տարիներով առևանգած տղամարդը սպանել էր նրան, աղջկա ծնողներն էլ, հասարակական կարծիքից վախենալով, ոչ մի քայլի չէին դիմել»,- նկատում է նա։
Աղջկա առևանգումը, սակայն, տարբեր կերպ է ընկալում հասարակությունը, երբեմն էլ ընդհանուր համաձայնությամբ է տեղի ունենում դա. աղջիկները տղայի հետ փախչելը շատ հաճախ ռոմանտիզացնում են, բայց՝ հետագայում շատ լուրջ խնդիրների առաջ կանգնում, ընդգծում է Հովհաննիսյանը։ Իրավապաշտպանի խոսքով՝ անգամ եթե աղջիկը դեմ է իրեն առևանգած տղայի հետ ամուսնանալուն, ծնողների պատիվը բարձր պահելու համար լռում է, խուսափում բարձրաձայնել այդ մասին։
Զարուհի Հովհաննիսյանը նաև նշում է՝ Հայաստանում ծնողները ավանդույթ ունեն՝ փորձել միջամտել իրենց տղայի կամ աղջկա ընտանեկան կյանքին։ Լինում են դեպքեր, երբ ծնողը դեմ է, որ որդին տվյալ աղջկա հետ կազմի ընտանիք և ամեն կերպ փորձում են խզել հարաբերությունները նրա հետ։
«Եթե անձը չափահաս է ու այդ որոշումը ինքնուրույուն է կայացրել, ոչ մեկը իր անձնական կյանքին խառնվելու իրավունք չունի։ Եթե նոր օրենսգրքի համապատասխան հոդվածը նայենք, ստացվում է, որ դուստրը կամ կինը դիմելու են ոստիկանություն և հայտնեն նման դեպքերի մասին, որը խախտում է իրենց անձնական կյանքի իրավունքը։ Հիմնականում տղայի ծնողներն են փորձում խառնվել հարաբերություններին։ Չեն սիրում հարսին ու ստիպում են տղայից բաժանվել»,- ընդգծում է զրուցակիցը։
Ըստ իրավապաշտպանի՝ ամուսնության, ամուսնալուծության հարկադրելու դեպքերը պարզվում են, երբ կանայք դիմում են համապատասխան մարմիններին։ Հակառակ դեպքում որևէ սոցոլոգիական հետազոտություն չի իրականացվում՝ նմանատիպ դեպքերը պարզելու կամ այդ դեպքերի վերաբերյալ որևէ վիճակագրություն ունենալու համար։
Զրուցակիցը նկատում է՝ օրենսգրքի համապատասխան հոդվածն իր արդյունավետությունը կունենա, եթե կանայք կամ իրենց ընտանիքները դադարեն մտածել հասարակական կարծիքի մասին, իսկ իրավական համակարգն էլ արդյունավետ գործի․ «Օրինակ՝ ընտանեկան բռնության գործերով շատ վատ դեպքերի ենք հանդիպում, երբ գործին ընթացք տալու փոխարեն իրավական համակարգը փորձում է բռնության ենթարկված կնոջը համոզել, որ նա միանա իր բռնարար ամուսնու հետ։ Այս պարագայում իրավապահ համակարգը պետք է շատ լուրջ մոտենա խնդրին»,- հավելում է Հովհաննիսյանը։
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշում է՝ աղջիկ փախցնելու ավանդույթը նախկինում ծախսերից խուսափելու համար էր։ Աղջիկներին ծնողները ամուսնացնում էին՝ հաշվի առնելով տղայի ընտանիքի սոցիալական վիճակը, երբ ցանկանում էին իրենց դուստրերին ապահով ընտանիքում հարսնության տալ։
«Առաջ հայրիշխանական մշակույթն էլ էր մեզ մոտ գործում, երբ հայրն էր որոշում, թե ում հետ ամուսնանա դուստրը։ Տղաների դեպքում էլ էր այդպես․ ծնողները, առանց տղայի կամքը հաշվի առնելու, հարս էին ընտրում իրենց համար։ Ընդհանրապես մեր հայկական ընտանիքները որոշակի առանձնահատկություններ ունեն․ ոմանք ավանդապաշտ են, ոմանց ընտանիքներում որոշողը տղամարդն է, հաշվի չեն առնում կանանց կամ երեխայի կարծիքը, ամենահաճելին այն է, երբ հաշվի են առնում բոլորի կարծիքը»,- շեշտում է նա։
Ըստ Պողոսյանի՝ հետխորհրդային շրջանում ընտանիքներում որոշակի դրական փոփոխություններ կան։ Հիմա թեև աղջիկ առևանգելու սովորույթը երբեմն շարունակվում է, բայց դեպքեր կան, երբ ծնողները կամ աղջիկը չեն համակերպվում դրա հետ և բարձրաձայնում են։ Վերջինս ցավով շեշտում է՝ հարկադիր ամուսնության գնալիս, եթե աղջիկը ուզում է բարձրաձայնել դա, միշտ չէ, որ անում է՝ մտածելով հասարակության ու ընտանիքի վերաբերմունքի մասին։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում
Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան
Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան
Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել
Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում
Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT