Երևան
12 °C
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին:
Այս մասին տեղեկացրել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով:
«Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել դրանց հիման վրա՝ վեր հանելու հիմնական խնդիրները և աշխատելու դրանց լուծման ուղղությամբ: Քննությունների արդյունքները, կարծես թե, ընդհանուր առմամբ կրկնում են նախորդ տարիների պատկերը, սակայն հատկապես որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք, և մենք պարտավոր ենք հիմնարար ու երկարաժամկետ լուծումներ տալ դրանց՝ հիմք վերցնելով Արցախի կարիքներն ու առանձնահատկությունները:
Հարկ է ուշադրության տակ պահել քննությունների վերաբերյալ բոլոր ահազանգերն ու մտահոգությունները՝ խուսափելու համար ցանկացած բացթողումից ու սուբյեկտիվ երևույթներից: Առաջիկայում ավելի մեծ թափով ենք աշխատելու կրթական համակարգի բարեփոխումների պլանավորման և իրականացման ուղղությամբ և ես ակնկալում եմ բոլոր կարող անձանց ու կազմակերպությունների արդյունավետ ներգրավումը այդ գործընթացում»,- ասել է պետական նախարարը:
Անդրադարձ է կատարվել քննությունների արդյունավետության բարձրացման, ուսման վարձերի փոխհատուցման, ՀՀ բուհերում նպատակային տեղերի հատկացման և մի շարք այլ հարցերի:
Պետական նախարարը որոշ հանձնարարություններ է տվել պատկան մարմիններին՝ բուհերի ընդունելության գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և հետագա բարեփոխումները նախապատրաստելու վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT