«Յուքոմ»-ն ապահովել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի մի շարք կենտրոններ գերարագ ինտերնետով

13/07/2022 schedule16:00

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մի շարք կենտրոններ այսուհետ ապահովված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Ինտերնետ ծածկույթի հասանելիությունն անհրաժեշտ է կենտրոնների սաների ուսումնակրթական կարիքների բավարարման և ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն առցանց դասեր, սեմինարներ, ինչպես նաև երեխաներին հասանելի կլինի համացանցում առկա տեղեկատվությունը՝ դասապրոցեսն ավելի արագ կազմակերպելու և հանձնարարված տնային աշխատանքները կատարելու համար:

«Որպես նորարարական կրթության ջատագով՝ մենք միշտ ձգտել ենք հնարավորինս աջակցել Հայաստանի տարբեր մասերում գործող կրթական հաստատություններին, որպեսզի յուրաքանչյուր երեխա անմասն չմնա համացանցում առկա ամենարդիական կրթական ծրագրերից ու նյութերից: Այս է պատճառը, որ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հիմնադրամին շատ արագ և մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

««ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և «Յուքոմ» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կարևոր է և լայն հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հարցում։

Մասնավորապես, «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքներն ապահովվում են համացանցային ծառայությունների և անխափան կապի միջոցների օգտագործմամբ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի արդյունավետ և արագ ծառայությունների իրացում, մասնավորապես՝ երեխաների  առցանց կրթության ապահովման, առցանց խորհրդատվության, տարբեր ոլորտներում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում վերոնշյալ երեխաների և նրանց ընտանիքների ինքնաբավության հասցնելու համար»,- ասել է «ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:

«ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
597 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C