Երևան
12 °C
Կառավարությունը երեկ թույլատրեց ոստիկանությանը մեկ անձից գնման միջոցով ձեռք բերել 175 հատ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենա՝ պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի համար: Որոշումը լայն քննադատության արժանացավ և իմ կողմից անազնիվ կլիներ հետևյալի մասին չպատմելը:
Նշված 4 մարզերում պարեկային ծառայությունը սկսելու է գործել 2023-ի հունվարին և ունենալու է 175 մեքենայի կարիք: Մեքենաները պետք են լինելու գոնե այս տարվա նոյեմբերին, որ ժամանակ լինի դրանց վրա տեղադրել բոլոր ոստիկանական սարքավորումները և կատարել թափքի գունագրաֆիկ երանգավորումը:
Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Գրառման մեջ նաև ասված է.
«Մարտ ամսից մենք ոստիկանության հետ աշխատեցինք ավտոմեքենաների տեխառաջադրանքի վրա, որի արդյունքում այն բավական ազատականացվեց, հանվեցին անհիմն սահմանափակումները, և մայիս ամսին Ոստիկանությունը հայտարարեց ավտոմոբիլների գնման մրցույթը:
Մրցույթին, սակայն, որևէ ավտոներկրող չմասնակցեց: Այնուհետև բոլոր ավտոդիլերների հետ եղան քննարկումներ (որոնց նաև ես եմ մասնակցել) և բոլորը, բացի «Տոյոտա Երևան»-ից, ասացին որ այս տարի չեն կարող մատակարարել անգամ այդ խմբաքանակի կեսի կեսը:
Խնդիրը այն է, որ հակառուսական պատժամիջոցների արդյունքում աշխարհում կա նիկելի, տիտանի, պալադիումի ու մագնեզիումի լուրջ պակաս և բոլոր ավտոգործարանները պակասեցրել են արտադրության ծավալները, մեքենաներ ձեռք բերելը դարձել է մեծ հերթերով (գլոբալ խնդրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://p.dw.com/p/49JxM և այստեղ՝ https://www.reuters.com/.../carmakers-face-soaring-metal.../ ):
Քննարկումների ժամանակ «Տոյոտա Երևանը» հայտնեց, որ տարբեր նավահանգիստներում դեռևս մնացել են «Toyota Fortuner» մեքենաներ, որոնք իրենք կարող են բերել, եթե գնումը կատարվի հնարավորինս շուտ: Հակառակ դեպքում այդ մեքենաները կարող է ունեն այլ գնորդներ (այլ երկրներից):
Այդ «Toyota Fortuner»-ները չեն բավարարում մայիսին հայտարարված մրցույթի մի շարք պայմաններին (օրինակ՝ 0-ից 100 կմ/ժ արագացումը դանդաղ է, իսկ մեքենաների մի մասը մեխանիկական փոխանցման տուփով են), դրա համար «Տոյոտա Երևանը» չի մասնակցել Ոստիկանության՝ մայիսին հայտարարված մրցույթին:
Արդյունքում իրավիճակը հետևյալն էր. կամ պետությունը արագ գնում էր այդ «Toyota Fortuner»-ները, կամ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերում պարեկները դուրս էին գալու ծառայության առանց ավտոմեքենաների:
Այդ տխուր պատկերը տեսնելուց հետո ևս մեկ անգամ ճշտումներ կատարվեցին մնացած ավտոդիլլերների հետ, որոնք կրկին անգամ միաբերան վերահաստատեցին, որ չեն կարող 2022 թվականի ընթացքում մատակարարել նման քանակի ավտոմեքենա (կամ անգամ դրա կեսը կամ կեսի կեսը): Մի ավտոդիլլեր ասաց, որ միգուցե կարողանան մատակարարել, բայց այնուհետև ասաց, որ դա կարող են անել մինչև 2023-ի հունվար (ինչը արդեն շատ ուշ է), բայց անգամ այդ ժամկետը չերաշխավորեց:
Ավտոմեքենաների գլոբալ դեֆիցիտի և արագ թանկացման պայմաններում Հայաստանը չէր կարող իրեն թույլ տալ չգնել այդ 175 մեքենաները: Ընդ որում, այս ամենը դժվար էր նախապես կանխատեսել. մրցույթի նախապատրաստումը սկսվել էր մարտ ամսին, երբ գլոբալ դեֆիցիտը նոր-նոր էր սկսում նշմարվել:
Նշեմ նաև, որ այս իրավիճակով պայմանավորված՝ որոշվել է շուտով սկսել վերջին 4 մարզերի (Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք) համար մեքենաների ձեռքբերման մրցույթը, որով մատակարարման համար կտրվի գոնե մոտ 9-10 ամիս:
Հ.Գ. Սա չի նշանակում, որ ոստիկանությունում բոլոր գնումները բարեխիղճ են կազմակերպվում: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» լուրջ մտահոգություններ ունի նախորդ տարեվերջում կազմակերպված մեքենաների ձեռքբերման մրցույթի հետ կապված (որի վերաբերյալ նյութը փոխանցել ենք պատկան մարմիններին): Բայց այս գնման գործընթացը ամբողջությամբ վերահսկվել է մեր կողմից և անազնիվ կլիներ մեր տեսածը չպատմելը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT