Խոսրովի արգելոցում անտառային հրդեհների մարմանն առնչվող ուսումնավարժություն է կազմակերպվել

30/07/2022 schedule16:23

Խոսրովի արգելոցում կազմակերպվել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։ Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են FPWC-ից։

«Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի անտառ պետական արգելոցը, ինչպես նաև Վեդի խոշորացված համայնքի և Ուրցաձոր համայնքի կամավորները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Անտառային ծառայության փորձագետները, ովքեր այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում։

Ըստ սցենարի՝ Հիմնադրամի աշխատակիցները նկարահանող տեսախցիկի միջոցով նկատում են, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը փոխանցում է ԱԻՆ 911 և Արգելոցի աշխատակիցներին, և սկսվում է վարժանքը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդգծել է՝ վարժանքի նպատակն էր իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։

«Այս վարժանքը կրում էր նախապատրաստական բնույթ։ Եվ առաջին անգամ ուղղաթիռ էր կիրառվում, և մենք հասկացանք, որ այն բավականին արդյունավետ էր։ Մենք էլ ավելի բարելավում ենք մեր տեխնիկական միջոցները, տեղի է ունենալու թարմացում»,- նշել է նա։

«Սա շատ կարևոր միջոցառում է, որը պարբերաբար պետք է կրկնվի։ Մենք պետք է պարբերաբար կարողությունների զարգացում իրականացնենք, որպեսզի հնարավոր դեպքերի դեպքում կարողանանք դիմակայել անտառային հրդեհներին։ Կլիմայի փոփոխության արդյունքում մենք տարեցտարի նկատում ենք, որ նման դեպքերը անխուսափելի են։ 2017 թվականից հետո անհամեմատ տեսանելի է մասնագիտական գործիքակազմի ավելացումը, և եթե մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ կարողանանք համալրել մեր տեխնիկական բազաները, ապա ի զորու կլինենք դժվար պահերին դիմակայել նման իրավիճակների»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Մասնակիցները բարձր են գնահատել իրականացված աշխատանքները և վարժանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1235 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը