Երևան
12 °C
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո և՛ իշխանության որոշ ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներից շատերը սկսեցին հորդորել, որ Հայաստանում արգելվեն պայթուցիկ նյութերի օգտագործումը, հրավառությունների կազմակերպումը, բացառությամբ պետական տոների ժամանակ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ևս համակարծիք է այդ պնդումներին, ասում է՝ որոշումը ավելի վաղ պետք է կայացված լիներ:
«Հարցը միայն դրանց վտանգավոր լինելը չէ, նաև այն, որ այդ հրավառությունները խաթարում են մարդկանց անդորրը: Ըստ օրենքի՝ մինչև 23:00 է թույլատրվում կազմակերպել հրավառություններ, սակայն գրեթե ամեն օր կարելի է հանդիպել էլ ավելի ուշ ժամերի հրավառությունների հենց մայրաքաղաքում: Ես կողմ եմ, որ հրավառություն պետք է կազմակերպել միայն պետական տոների ժամանակ: Երբ ամուսնանում էի, ունեի բոլոր հնարավորությունները՝ իմ հարսանյաց հանդեսին հրավառություն կազմակերպելու, բայց չեմ արել: Բացի նրանից, որ այդ հրավառությունը խաթարում է մեր հայրենակիցների հանգիստը, նաև մի շարք վտանգավոր նյութեր կան, որոնք շատ ժամանակ դառնում են հրդեհների պատճառ»,- նշում է Խաժակյանը:
Նկատառմանը, որ շատ մարդիկ զբաղվում են հրավառությունների բիզնեսով, որը նրանց ապրուստի միջոցն է, դրանց արգելումը խնդիրներ կստեղծի այդ տնտեսավարողների համար, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել, ավագանու անդամը նկատում է՝ տնտեսավարողի ծավալած գործունեությունը բավականին վտանգավոր է:
«Բացի հրավառություններից, վաճառվում են նաև փոքրիկ պայթուցիկներ, որոնցով հիմնականում երեխաներն են խաղում, ինչը վերջում դառնում է այրվածքների պատճառ, դրանք շատ վտանգավոր են: Եվ, ի դեպ, վաճառում են առանց տարիքային սահմանափակման, ոչ մի կերպ չկա դրանց վաճառքի վրա սահմանափակում: Այս հարցին չպետք է նայել աշխատատեղեր ապահովելու տեսանկյունից. մարդկային կյանքը, առողջությունն ամեն բանից վեր են: Սակայն սա, ամեն դեպքում, քաղաքական որոշում է, ես չեմ կարող այդ որոշումը հիմնավորել. որպես քաղաքացի՝ ասում եմ՝ այո, կողմ եմ սահմանափակումներին»,- ընդգծում է զրուցակիցը:
Դիտարկմանը՝ որքան էլ պատկան մարմինները ասում էին, որ հրդեհը սկսվել է հրավառությունների պահեստից, շատերը այն որակում էին ահաբեկչություն, հարցադրմանը՝ ինքը երբևէ հակված եղե՞լ է դրան, Խաժակյանը նշում է՝ ի սկզբանե պարզ է եղել, որ կիզակետը հրավառությունների պահեստն է, և դեռ մինչև նախարարի հայտնելը, արդեն հենց դեպքի վայրում աշխատակիցները խոսում էին, որ տեղում եղել է 4-5 տոննա հրավառ նյութ:
Ճշտող հարցին՝ որպես ավագանու անդամ՝ տեղյա՞կ էր, որ քաղաքի կենտրոնում 5 տոննա հրավառ նյութերի պահեստ կա, վերջինս բացասական պատասխան է տալիս. «Ցավալի է, որ նորմեր չկան՝ այդ նյութերը կարո՞ղ են պահվել հենց այդ վայրում, թե՞ ոչ: Տեսչական մարմինը ստուգումներ արել է, տուգանել, սակայն դա չի ազդել պայթյունի վրա. շտկումների դեպքում հետևանքները ավելի քիչ կլինեին: Մենք արդեն ֆիքսել ենք խնդիրը. պետք է այդ պահեստները դուրս բերվեն քաղաքի կենտրոնից և փոխվեն պահման պայմանները»,- ասում է Խաժակյանը՝ շեշտելով՝ քաղաքում նաև կան սեղմված գազի և բենզինի շատ լցակայաններ, որոնք մոտ են գտնվում բնակելի շենքերին:
Ըստ նրա՝ այդ լցակայաններն էլ իրենց հերթին պահեստներ ունեն, որոնց այրման դեպքում մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու. «Սա նույնպես մեծ խնդիր է, որոնց լուծման համար քաղաքական կամք է հարկավոր: Սահմանափակումների դեպքում լինելու են բողոքներ: «Սուրմալու»-ից և «Փեթակ»-ից որքան մարդ է օգտվում, սակայն պարզ դարձավ, որ հրդեհային անվտանգության ոչ մի կանոն այնտեղ պահպանված չէ, հրշեջ մեքենաները չէին կարողանում մուտք գործել դեպքի վայր: Այս խնդիրներն աշխատատար են, պետք է ճկունություն ցուցաբերել: Այո՛, բողոքներ կլինեն, բայց պետք է առաջ գնալ»:
Խոսելով այս օրերին մի շարք ապատեղեկատվությունների տարածման մասին՝ ավագանու անդամը նկատում է՝ որոշ լրատվամիջոցներ գրում էին, թե ՄԱԿ-ը և ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էին իրենց աշխատակիցներին, թե չգնաք այդ հատվածներ, հետո հերքեցին իրենց գրածը:
«Հենց ԶԼՄ-ներն են փորձում ստեղծել իրավիճակ, թե տեռակտ է տեղի ունեցել Հայաստանում: Այ սա մեդիաահաբեկչություն է: Ես չեմ հասկանում՝ այդպիսի հրապարակումների դեպքում ի՞նչ պետք է անել՝ փակե՞լ այդ լրատվամիջոցները, ճիշտը չգիտեմ՝ որն է: Այսօր էլ ՌԴ ԱԳՆ-ն էր տարածել հայտարարություն, թե ՀՀ մեդիայում հրապարակումներ կան, որտեղ մեղադրում են ՌԴ-ին «Սուրմալուի» դեպքերի համար, դա էլ ամենայն հավանականությամբ նկատի ունեն «Սասնա Ծռերի» հայտարարությունները»,- նշում է նա:
Անդրադառնալով այս օրերին ԱԻՆ-ի աշխատանքներին և բողոքներին, թե կառույցը դանդաղ է գործում՝ ավագանու անդամը նկատում է՝ հիմնականում բողոքում էին անհետ կորածների հարազատները, ինչը հասկանալի է. «Պայթյունից 7-8 ժամ անց աշխատանքները կանոնակարգված էին: Միակ թերությունը, որ ես նկատել եմ, փլատակների մաքրման աշխատանքների դանդաղեցնումն էր, ինչը ուներ և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Սակայն կարող եմ նշել, որ այս հարցն էլ կարգավորվեց: Երևանի քաղաքապետարանն էլ, որքան ռեսուրս ուներ, տրամադրել էր աշխատանքների կատարման համար»:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT