«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է

Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են սույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը:

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով հետևյալը.

Ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման մասին վկայող փաստերի հիման վրա 25.08.2022 թ. քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոդված 357, Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշումներն ուղարկվել են քննիչին, և հանձնարարություն է տրվել օրենքով սահմանված ժամկետում նշված անձանց մեղադրանք ներկայացնել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Բացի դրանից՝ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առկա փաստերը վկայում են ևս երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոդված 165, Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, ուստի քննիչին հանձնարարվել է քրեական վարույթ նախաձեռնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով և ձեռնամուխ լինել դրանում մեղավոր անձանց քրեական հետապնդում հարուցելուն ուղղված վարութային գործողություններ կատարելուն:

Նույն օրը քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, և նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են: Արդեն 26.08.2022 թ. չորս անձ ձերբակալվել է. երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը):

Քրեական վարույթի նախաքննության մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1471 դիտում

Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ

Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան

Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց

Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն

Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին

Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը

Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան

ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել

Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ

Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն

ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ

Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն

Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է

«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ

Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան