Երևան
12 °C
Վերջին շրջանում քաղաքացիներից դժգոհություններ են հնչում, որ ոչ բոլոր ապրանքներն են կարողանում «Հայփոստ»-ով առաքել: «Հայկական ժամանակը» ՓԲԸ-ից հետաքրքրվել է պատճառների մասին, խնդրել նաև տրամադրել արգելված ապրանքների ցանկը:
Ի պատասխան մեր հարցման՝ «Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ կա տարանջատում ԵԱՏՄ երկրներ ուղարկվող առաքանիների ներդրանքի արգելքների մասով, որը կարգավորվում է ԵԱՏՄ կանոնակարգերով։ Արգելված իրերի ցանկը սահմանվում է ՀՓՄ կանոնակարգերով, ինչպես նաև՝ ՀՀ օրենքով։
««Հայփոստ» ընկերությունը ընդունում է հաճախորդներից առաքանի, այլ ոչ ապրանք։ Այսինքն՝ ընկերությունը պատասխանատու չէ հաճախորդի առաքանու սխալ հայտարարագրած ներդրանքի համար։ «Հայփոստը» առաքանիներն ընդունում է նաև փակ վիճակում՝ չիմանալով իրական ներդրանքը»,- պատասխանել է «Հայփոստի» մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:
Նշենք, որ փոստային առաքանիներով արգելված է փոխադրել ցանկացած տեսակի զենք, պայթուցիկ նյութեր, ալկոհոլային ապրանքներ, ծխախոտ, թմրամիջոց, տարադրամ, պոռնկագրական նյութեր և այլն: Ստորև առավել մանրամասն ներկայացնում ենք ՀՓՄ կանոնակարգերով արգելված 15 կետից բաղկացած իրերի ցանկը՝
1. Ցանկացած տեսակի զենք (դրանց հիմնական (բաղկացուցիչ) մասեր), փամփուշտները (մասերը), այն առաքանիները, որոնք կառուցվածքով նման են քաղաքացիական և ծառայողական զենքին, գազային, նետողական, ազդանշանային, օդաճնշիչ, սառը զենքեր, ռազմամթերք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր,
2. Պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, պայթեցման միջոցներ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,
3. Արագ փչացող ապրանքներ,
4. Ալկոհոլային արտադրանք (բացառությամբ ԵԱՏՄ երկրներ),
5. Թանկարժեք քարեր, ցանկացած տեսակի և վիճակում գտնվող բնական ադամանդներ, բացառությամբ՝ ոսկերչական իրերի,
6. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ պարունակող բույսեր և սունկ, ցանկացած տեսքով և վիճակում, ներառյալ՝ դրանց պտուղները, սերմերը,
7. Ծխախոտ և ծխախոտային արտադրանք (բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրներ)
8. Վտանգավոր թափոններ,
9. Թունավոր կենդանիներ և բույսեր,
10. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր,
11. Դրամական նիշեր և տարադրամ,
12. Առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները,
13. Արտահանման համար արգելված տպագիր, տեսաձայնային և այլ կրիչներում պարունակվող տեղեկատվություն,
14. Արտահանման համար արգելված պարենային ապրանքների առանձին տեսակներ,
15. Պոռնկագրական նյութեր:
Բացի հստակ սահմանված վերոնշյալ ցանկից՝ յուրաքանչյուր ընդունող երկիր սահմանում է իր համար ներմուծվող ապրանքների արգելքներ։ Հայաստանից և հակառակ ուղղություններով «Հայփոստի» միջոցով ապրանքներ է ներմուծվում 53 երկիր, դրանք են՝ ԱՄՆ, Ավստրիա, Ավստրալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Թուրքմենստան, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաք, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կիպրոս, Կորեա, Հնդկաստան, Հոնկոնգ Չինաստան, Հունաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չինաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Վիետնամ, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Ստորև ներկայացնում ենք որոշ երկրների ամենաուշագրավ արգելքները: Օրինակ՝ Գերմանիան արգելում է առաքել շան, կատվի, աղվեսի, կապիկի, ձիու մսից պատրաստված մթերք:
Չեխիան էլ, օրինակ, արգելում է առաքել կոմունիզմի վերաբերյալ փաստաթղթեր, առաքանու միջոցով ընդունվում են նվերներ, որոնց արժեքը չի գերազանցում 45 եվրոն: Դրանք ազատվում են մաքսատուրքերից և հարկերից: Ուղարկողը և հասցեատերը պետք է լինեն ֆիզիկական անձինք:
Մեծ Բրիտանիան արգելում է առաքել դիակիզված փոշի:
Իսկ ահա Ռուսաստանում, բացի ՀՓՄ կանոնակարգերով սահմանված արգելված իրերից, կա ևս մեկ ավելի ընդլայնված ցանկ, որից առանձնացրել ենք ամենաուշագրավները՝ մարդու օրգաններ, արյուն և դրանց բաղադրիչներ, ցանկացած տեսակի և վիճակի բույսեր ու սերմերջրային կենսաբանական աղբյուրների ձկնորսական գործիքներ, փչացող սննդամթերք, օզոնային շերտը քայքայող նյութեր, տեսալսողական նյութեր և հրատարակություններ, որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր, որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ, որոնք արտադրված են կամ առաքված՝ խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները:
Հարևան Վրաստանն էլ արգելում է առաքել նյարդերը պարալիզացնող գազ:
ԱՄՆ-ն ՀՓՄ դրույթներով նախատեսված առաքման ենթակա արգելված իրերից զատ՝ նշվում է, որ արգելում է ստրուկների պատրաստած ապրանքների առաքանին, բոլոր տեսակի թարմ, սառեցված, չոր և ապխտած միս և ձուկ, կաթ, սերուցք, յուղեր, ճարպեր, մոմեր և դրանից պատրաստված ապրանքներ, սուրճ, բուրդ, եթե այն մաքուր չէ (առանց արյան և կեղտի), իսկ մաշված հագուստը պետք է ուղեկցվի վկայականով, որ ախտահանվել է, շիճուկներ, դեղեր, ախտորոշիչ կամ բուժական սարքեր, կենսաբանական արտադրանքներ, վարակիչ նյութեր, ճառագայթում արձակող էլեկտրոնային սարքեր, ինքնաբերաբար բացվող դանակներ:
Թուրքիան էլ արգելում է առաքել սուրճ, թեյ, հող, կոսմետիկ արտադրանք: Որպես նվեր՝ արգելվում է ուղարկել հետևյալ իրերը՝ հեղուկ և ալկոհոլային արտադրանք, ծխախոտ, բջջային հեռախոս և այլ անլար ցանցեր:
Չինաստանն էլ արգելում է առաքել հասարակական կարգին հակասող իրեր, վիճակախաղի տոմսեր, չստորագրված ապառիկ քարտեր, հնդկական ծագմամբ անձնագիր, երեխայի սեռը որոշելու համար նախատեսված թեստային հավաքածու, արտաքինից ատրճանակի նմանվող իրեր, խաղալիք ատրճանակներ:
Ֆրանսիայում, բացի արգելվող ապրանքների ցանկից, կան նաև ներմուծման սահմանափակումներ՝ բնական մեղր՝ մինչև 2 կգ, հնաոճ և օգտագործված իրեր, օրինակ՝ համակարգիչներ, մեքենայի մասեր, կոսմետիկա, արվեստի գործեր, գործվածք, 1 կգ միս և մսամթերք, 2 կգ կենդանական ծագմամբ այլ սննդամթերք:
Հատկանշական է, որ այս ցանկում ամենաքիչ արգելքները սահմանել է Եգիպտոսը: Այս երկիր «Հայփոստի» միջոցով առաքումն արգելված է հետևյալ ապրանքների համար՝ ողջ կենդանիներ, միս, թռչուն, հնաոճ իրեր, հրազեն, վիճակախաղի տոմսեր, հեղուկներ, փոշի, մեղր, ապակե լինզաներ:
Ներմուծվող ապրանքների արգելքներին, ըստ երկրների, առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել փողերի լվացում․ գործը դատարանում է
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Արմեն Աշոտյանը կալանավորվել է
Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան
Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ
Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ
Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են
ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT