Վանաձորի բժշկական կենտրոնն՝ ի պատասխան ՎԱՊՄԳՀԻ. հղին տեղափոխվել է Երեւան կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը ի պատասխան Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, ներկայացրել է պարզաբանում և մանրամասնել, թե ինչպես և ինչ պայմաններում է 20-ամյա Մ.Գ.-ն տեղափոխվել Երևան:

Պարզաբանումն ամբողջությամբ՝ ստորև.

«Վանաձորից հղին տեղափոխվել է Երեւան կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով:

Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումները:

Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում,  ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաեւ նեղ-մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում:

Օգոստոսի 24-ին հղիի մոտ նկատվել են  ցավեր կրծքավանդակի շրջանում, կրկին հրավիրվել են թերապեւտ, նյարդաբան, ցուցվել է կատարել մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն (MRT)  հետազոտություն (Վանաձորի բժշկական կենտրոնում տվյալ հետազոտությունը չի իրականացվում):

Կապ է հաստատվել  վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվել ծննդկանին տեղափոխել իրենց մոտ, սակայն նշված կառույցից ժամեր անց առաջարկել են ծննդկանին տեղափոխել հաջորդ օրը, այսինքն երեկ՝ օգոստոսի 25-ին:

Տեղափոխման ժամանակ հղիի ճնշումը եղել է 90/60, սատուրացիան՝ 97: Հղիի վիճակը, մինչ շտապօգնության մեքենան նստեցվելը, գնահատվել է  շտապօգնության բժշկի կողմից: Կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հղին տեղափոխվել է Երեւան:  Եթե կինը լիներ անգիտակից կամ այնպիսի վիճակում, ինչպես նշված է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, ապա միանշանակ հղին այդ վիճակում չէր ճանապարհվի Երեւան:

Ճանապարհին հղիին ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը կապ է հաստատել շտապօգնության բժշկի հետ: Շտապօգնության մեքենայի մեջ կնոջ գիտակցությունն ու խոսքը  տեղն է եղել: Կնոջ վիճակը կտրուկ վատացել է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կարճ ժամանակ անց արձանագրվել է հղիի մահը:

Խորապես ցավակցելով մահացած կնոջ հարազատներին ու մտերիմներին, հիշեցնում ենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննության ավարտին բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1497 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ