Երևան
12 °C
Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց:
44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք այսօր պաշտոնական Բաքվի հրավերով 40 դիվանագետ է այցելել, որտեղ նրանց մասնակցությամբ կոնֆերանս է կայացել:
Ադրբեջանական կողմի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների՝ այցից հրաժարումը «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։
«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք բացահայտորեն անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը: Մենք դա ընդունում ենք որպես մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք։ Որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռևս չի ավարտվել»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նաև հայտարարել է, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, «որևէ ավանդ չեն ունեցել հակամարտության կարգավորման մեջ, այլ ընդամենը վատնել են 30 տարի»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները հրաժարվել էին Շուշի այցելությունից նաև նախորդ տարվա հուլիսին, երբ այցին չէր մասնակցել նաև Ռուսաստանի դեսպանը։ Այդ ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները դեսպանների այս քայլը «դեմարշ» էին որակել և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։
Թերևս, այս քայլի պատճառն այն է, որ հիշյալ 3 երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են և պարտավոր են պահպանել չեզոքություն: Թեպետ Ադրբեջանը վերջին շրջանում քանիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավարտված է, այնուամենայնիվ, Հայաստանն այս կարծիքը չի կիսում, իսկ ՀՀ արգործնախարարությունն էլ օրերս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են
Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ
Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին
Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ
Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ
Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ
Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ
Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ
Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել
Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր
Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը
Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ
Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին
Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ
Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը
Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել
Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք
Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից
Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ
Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը
Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին
Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը
Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի
Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ
Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին
3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT