Երևան
12 °C
Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով:
«Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։
Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով:
Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ:
2022թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:
Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։
Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ
Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ
Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին
Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը
Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում
Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT