Փրկարար լինելն առաքելություն է. Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ  է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ

Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։

ԱԻՆ-ն իր ստեղծման օրվանից ունեցել է մարդասիրական առաքելություն. այն ներառում է փրկարար ծառայությունը, սեյսմիկ անվտանգությունը և տեխնիկական անվտանգությունը։ Տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի փորձառու մասնագետներն իրականացնում են պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս 24-ժամյա ռեժիմով մոնիթորինգ իրականացնել և գնահատել երկրի սեյսմիկ վիճակը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սեյսմիկ գոտում գտնվելու փաստը։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումն է։

Եվ վերջապես փրկարար ծառայությունը, որն ԱԻՆ-ի ողնաշարն է։ Այն իրականացնում է մեր քաղաքացիների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի, նյութական և ոչ նյութական արժեքների պահպանման, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման հիմնական գործառույթը։

Փրկարար լինելն առաքելություն է, և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով՝ հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ մեր փրկարարները կատարելագործվել են և այսօր արդեն կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել աղետում հայտնված ցանկացած երկրի, ինչը խոսում է նրանց մասնագիտական, գործառնական, ինչպես նաև բարոյահոգեբանական պատրաստվածության, ծառայողական գործունեության բարձր մակարդակի մասին։

Աղետների ռիսկի կառավարումից և բնակչության պաշտպանությունից զատ՝ մենք ապահովում ենք նաև մեր քաղաքացիների և հյուրերի հանգիստը հանրային լողափերում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկրորդ տարին է՝ մեր հերթապահության տիրույթում չեն գրանցվել ջրահեղձման դեպքեր, և փրկվել է 100 քաղաքացի։

Այս ամենը, իհարկե, անհնար է իրականացնել առանց տեխնիկական և թիկունքի ապահովվածությամբ։ Եվ, հուրախություն մեզ և ի շահ քաղաքացիների, կառավարությունն առաջնային խնդիրներից է համարում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ապահովումը։ Դրա ցայտուն օրինակն է կառավարության կողմից տրամադրած 1,2 միլիարդ դրամը, որը մենք ուղղելու ենք նոր տեխնիկայի ձեռքբերմանը, մասնավորապես՝ հրշեջ-փրկարարական մեքենաների գնմանն ու շենքային պայմանների բարելավմանը։

Օրեր առաջ ևս մեկ փորձություն հաղթահարվեց ԱԻ նախարարության ուժերով։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։ Ընդհանուր առմամբ 1388 փրկարար է ներգրաված եղել հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին։ Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում 24-ժամյա ռեժիմով մեր փրկարարները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կարողացանք փրկել 10 մարդու կյանք։ Եվ պատահական չէ, որ նրանց ներդրած գերմարդկային ջանքերը ևս մեկ անգամ գնահատվեցին քաղաքացիների կողմից։

Սա մի հատվածն է մեր առօրյա աշխատանքի, սակայն շուրջօրյա ռեժիմով մենք արձագանքում և սպասարկում ենք մեր քաղաքացիների տարաբնյութ զանգերը՝ մանր կենցաղային հարցերից մինչև լրջագույն և մասշտաբային պատահարներ։
Եվ այս ամենն իրականացնում ենք սիրով, պատվով, նվիրվածությամբ և առաջնորդվում ենք ամենահումանիտար կարգախոսով․ «Մարդը բարձրագույն արժեք է»։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, սիրելի՛ փրկարարներ և ԱԻՆ աշխատակիցներ։ Թող ձեր ուժը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը լինեն մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգ առօրյայի ամուր հիմքը։ Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից, ինչը ձեր կատարած աշխատանքի բարձրագույն գնահատականն է։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1236 դիտում

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել