Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը։

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է ելույթն ամբողջությամբ, որում նախարարն ասել է․

«Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։

Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները:

Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝ ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։

Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։

Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։
Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։

Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրյա պատերազմին նախորդող շրջանում։
Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։
Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։

Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։

Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։

Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։

Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։

Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝

Կրակի ամբողջական դադարեցում

Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր

Հայ ռազմագերիների ազատ արձակում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1672 դիտում

ԵԽ կողմից աջակցության հզոր ազդանշան է․ դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

«Ջերմուկ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև ՀՀ ինքնիշխանության դեմ․ Սարգսյան

ՀՀԿ-ի թաղային խուժանների խոսույթն է. ընտրատասովչիկները հիմա էլ կալուգացի օլիգարխին են ծառայում. տեսանյութ

Ստորագրվել է ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–30 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը

«Tour of Armenia» հեծանվավազքի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Պրոռուսական ուժերը ասում են՝ չեղարկելու են TRIPP-ը․ բա սա չի՞ նշանակում, որ պատերազմ են բերելու. տեսանյութ

Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված աննախադեպ համերգ կկայանա Գյումրիում․ տեսանյութ

Մամուլի ազատության՝ վերջին 25 տարվա ամենացածր մակարդակն աշխարհում․ ՀՀ-ն 34-ից հայտնվել է 50-րդ հորիզոնականում

Որակի հարցում միլիմետր զիջում չի արվելու, հետևանքները և ֆինանսական բեռը շինարարին զուգահեռ կկրեն տեխհսկողները

Շարունակվում է «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը․ «Իմ քայլը»

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

ԿԸՀ-ն 48 ժամ է տվել 8 կուսակցության՝ փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար

Արսեն Թորոսյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն, հետևել վերակառուցման աշխատանքներին

Եվրոպական Միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

Համոզված եմ, որ մեր սիրելի գյումրեցիները շատ ջերմ, բարեկամական ընդունելություն կցուցաբերեն Մակրոնին․ վարչապետ

2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում, ըստ հերթագրման ցուցակի, փուլային կարգով կլուծվի․ Պապիկյան

Շքերթ, ուղղաթիռներ, համերգ, հրավառություն․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է

Մեր ընդդիմության մի մասը յուր լրագրողներով ամեն օր իրականացնում է Ալիևի երազանքը․ Ղազարյան

Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը

Գարնանային վարարումների ռիսկերի գնահատման և կանխարգելման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կձևավորվի

Բացահայտումների հետ կապված դիրքորոշում ունե՞ք, մասնակցո՞ւմ եք ընտրություններին․ Սիմոնյանը՝ քաղաքական ուժերին

Դմբուլիկ, որձ թոռ, Վարդան Մամիկոնյան անել, շուն-շանգյալ․ թույլիկների Մորզեի այբուբենը․ Թորոսյան

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոն

«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է հայտեր համակարգիչների և ՏՏ պարագաների ձեռքբերման գնումների համար

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Իմ մասնակցությամբ միջոցառումներին եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման հեռացնելու եմ

Մարդ վաճառողը հայրենիք ու պետություն էլ կվաճառի. վաճառել են հող, մանկապարտեզ, երկաթուղի, գազատար. Կարապետյան

Զելենսկին 10 տարով պատժամիջnցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ

Վերին Լարսով մինչև շաբաթ օրը Հայաստան այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան

«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ոգևորվող, փող ծախսողները պետք է դրանց որակի մասին այս նկարը նայեն. Սիմոնյան

Ադրբեջանի հետ չենք քննարկում ո՛չ ԼՂ հայերի, ո՛չ էլ Բաքվի հայերի վերադարձը․ դրանք պրովոկատիվ են. Փաշինյան

Պի՛ղծ տասովշիկներ, Հայաստանում կա միայն մեկ «եղանակի նաչալստվա», և դա ժողովուրդն է. Ռուբինյան