Քույրս թշնամու ձեռքը չի ընկել, զոհվել է պատվով, սա մեզ համար մխիթարանք է. Անուշ Աբետյանի մասին պատմում է եղբայրը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ունի՝ 16 տարեկան դուստր եւ 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր:

Ամուսնանալուց տարիներ անց ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան, իսկ մեկ տարի առաջ՝ Ջերմուկ։ Հենց այդ ժամանակ էլ ծառայության էր անցել Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, եւ ծառայում էր Ջերմուկի զորամասում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակին» փոխանցեց Մրգաշատ համայնքի ղեկավար Մարատ Հովհաննիսյանը:

«Ջերմուկում Անուշը վարձով էր ապրում, դստերը տարել էր մոտը, իսկ որդիներն իր եղբոր ու ծնողների մոտ էին»,- ասաց համայնքապետը:

«Հայկական ժամանակը» զրուցել է նաեւ զոհված կին զինծառայողի եղբոր՝ Գեղամ Աբետյանի հետ: Վերջինս ցավով անդրադարձավ օրեր շարունակ տարածվող այն տեղեկություններին, թե թշնամու՝ խոշտանգած ու մասնատված մարմինն իր քրոջ՝ Անուշ Աբետյանի մարմինն է: Գեղամը նշեց՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Դա սխալ տեղեկատվություն է, Անուշը «ԱՏԱՆ» ջոկատի դիպուկահարն է եղել, ու իրենց հրամանատարությունը հայտարարել է, որ նման բան չի եղել»,- ասաց նա:

Եղբոր խոսքով՝ Անուշի զոհվելուց հետո նրան անմիջապես հանել են հայկական դիրք, ապա՝ իջեցրել: «Սխալ տեղեկություններ են գրում ու տարածում, մենք էլ էն հոգեվիճակում չենք, որ մտնենք, հատ-հատ բոլորին հերքենք: Բայց հրամանատարությունից ասացին, որ ասուլիս կտան, եւս մեկ անգամ էլ կհերքեն: Մեզ համար սա ինչ-որ չափով մխիթարանք է, որ քույրս թշնամու ձեռքը չի ընկել, զոհվել է պատվով»,- ասաց նա:

Եղբայրը նշեց, որ քրոջ անչափահաս երեխաներին առայժմ իր խնամքի ներքո են: Նաեւ պատմեց, որ Անուշը Ջերմուկում ապրելուց հետո է որոշել զբաղվել իր սիրելի զբաղմունքով, նպատակ ուներ բարձրագույն զինվորական կրթություն ստանալ: Հարցին, թե բնավորությամբ ինչպիսի՞ն էր քույրը, Գեղամը մեկ բառով նկարագրեց. «Խելառ էր»:

Նկատենք՝ ավելի ուշ «ԱՏԱՆ» ռազմահայրենասիրական հ/կ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց ջոկատի անդամներից Եփրեմ Մարգարյանի ուղիղ եթերը, որում նա հայտնում է կեղծ տեղեկատվության մասին:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ մարտական գործողությունների ժամանակ Անուշ Աբետյանն իր ստորաբաժանման կազմում գտնվել է մեզնից ձախ (վայրը հատուկ չեմ նշում): Անուշ Աբետյանը հակառակորդի կողմից ո՛չ բռնաբարվել է, ո՛չ քառատվել եւ ո՛չ էլ եղել է որեւէ բան, ինչն այս օրերին մեր լրատվամիջոցները ներկայացնում ու տարածում են: Անուշ Աբետյանը զոհվել է հերոսաբար՝ մինչեւ վերջ կատարելով իր սահմանադրական եւ ծառայողական պարտքը: Նա ընկել է արկի պայթյունից: Եղեգնաձորի դիահերձարանում անձամբ գնացել եմ դիակների ճանաչման: Մեր հերոսներից Սամսոն Կոստանդյանի դիակի հետ մեկտեղ ճանաչել եմ Անուշ Աբետյանի մարմինը: Արկի պայթյունից մարմինը գրեթե անճանաչելի էր, բայց Անուշը ոտքի թաթից ուներ հրազենային վիրավորում ու սպի, կրում էր նաեւ արծաթե մատանի. այդ տեղեկություններն են օգնել, որ մենք առավել վստահ լինենք, որ հենց նա է»,- տեսանյութում ասում է Մարգարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8114 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ