Երևան
12 °C
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 57-ամյա Սուսաննա (Մարգարյան) Գրիգորյանին հայկական գրեթե բոլոր կամավորական ջոկատներում ճանաչում էին: Կինը 1980-ականներից պայքարի մեջ էր եղել. միշտ ակտիվ ու անձնազոհաբար նվիրված հայրենիքին:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, կամավորական Աշոտ Սարգսյանը (-խմբ. հայտնի է «Մինամյոտ Աշոտ» անունով) «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել իր անփոխարինելի ընկերոջ ու զինակցի՝ Սուսաննայի մասին: Նրա խոսքով՝ մինչեւ 44-օրյա պատերազմը՝ Սուսաննային հեռակա կարգով է ճանաչել, սակայն շատ է լսած եղել նրա խիզախությունների մասին:
«44-օրյա պատերազմի ժամանակ էլ անմիջապես կողք կողքի չէինք կռվել, բայց հանդիպել էինք մի քանի անգամ, ու ինձ ապշեցրել էր, թե ինչպե՜ս է այդքան նուրբ ու կանացի էակը զենք վերցրել, եկել պատերազմ, եւ երեւում էր, որ դա ձեւական չէր»,- նկատում է Սարգսյանը:
44-օրյա պատերազմից հետո, երբ կարիք է առաջացել Սյունիքում դիրքերն ամրապնդելու, ջոկատ են կազմել, ասում է զրուցակիցը, բարձրացել են դիրքեր, իրենց հետ է եղել նաեւ Սուսաննան:
«Բավականին վտանգավոր տեղ էր, բաց տարածք էր, հարձակման դեպքում հնարավոր էր զոհվել: Այդ ժամանակ արդեն մոտիկից ճանաչեցի նրան, մտերմացանք: Ինձ խոստացավ, որ ինչ էլ լինի, միասին ենք պայքարելու, որին ես միանշանակ համաձայն էի: Անկեղծ ասած՝ ես այնքան էլ կողմ չեմ, որ կինը պատերազմ է գնում ու միշտ անհանգիստ էի, մտածեցի՝ իր համար ավելի անվտանգ կլինի, որ կողքիս պահեմ: Դրանից հետո միշտ միասին էինք գնում, գործողությունների մասնակցում, վերապատրաստվում եւ այլն: Աշխատում էի ծաղկի պես պահել նրան, թույլ չէի տալիս, որ հերթապահությունների մնա, ասում էի՝ Սուսո ջան, դու ներսում արդեն մեծ գործ ես անում: Ըմբոստանում էր, բողոքում, բայց համաձայնում էր»,-հիշում է զինակից ընկերը:
Կամավորականի խոսքով՝ Սուսաննա Գրիգորյանն իր փոքր մարմնում այնքան մեծ կամք ու ուժ ուներ, որ երբեմն նույնիսկ ապշեցնում էր: Անչափ պատրաստակամ ու անտրտունջ էր. «10 հոգու դեր կարող էր տանել, այդքան ժրաջան էր, 20 տարեկան աղջկա եռանդ ուներ, չէր հոգնում, բայց, չնայած ըմբոստ ու բռնկուն բնավորությանը, անչափ բարի էր ու կարեկցող: Ներում էր բոլորին ու ամեն ինչ»:
Աշոտ Սարգսյանը հիշում է՝ Ջերմուկի դեպքերի ժամանակ չարաբաստիկ պատահականությամբ այնպես է ստացվել, որ Սուսաննան իր կողքից հեռացել է: Դիրքեր են բարձրացել երկու խմբով, Սարգսյանը ստիպված է եղել հետ մնացող խմբի հետ բարձրանալ, որպեսզի կարողանա բարեհաջող տեղ հասցնել բոլորին: «Գալիս էինք, դեռ եղելությունը չգիտեի ու ճանապարհին անընդհատ մտածում էի, որ գնալու եմ, Սուսաննային կշտամբեմ, ասեմ՝ այ աղջի ջան, ինչի՞ ես հեռու գնացել: Բարձրացանք, պարզվեց՝ արդեն դեպքը տեղի է ունեցել, ես ուշացել էի...»,- սրտի ցավով հիշում է նա: Վերջինիս խոսքով՝ տվյալ դիրքից 8 հոգի զոհվել է, 10-ից ավելի անձինք՝ վիրավորվել անօդաչու թռչող սարքի հարվածից:
Սարգսյանը նշում է, որ Սուսաննան որոշել էր դպրոց բացել ու երեխաներին ռազմահայրենասիրական դասեր տալ, սովորեցնել զենքի հետ վարվեցողություն, առաջին օգնություն եւ այլն: «Այս վերջին դեպքերից մի երկու օր առաջ զանգեց, ասաց, որ որոշել է երկու ավտոբուսով երեխաներին տանել «Եռաբլուր», ինձ էլ խնդրել էր՝ գնայի, ելույթ ունենայի: Ուզում էր, որ փոքրուց հայրենասիրական ոգով մեծանա մեր մատաղ սերունդը: Միանշանակ գնալու էի: Խնդրել էր նաեւ, որ հետագայում մարզեմ երեխաներին: Հիմա մենք՝ երեք ընկերով, որոշել ենք Սուսաննայի անունով դպրոց բացել եւ իր երազանքն իրագործել»,- վստահեցնում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT