Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Առանց տոնական միջոցառումների, սակայն անցնող ամեն օր մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով։ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը։

Այս առիթով ուղերձ է հղել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք Ստեփանակերտի օրը: Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը:

Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից ձեռնպահ մնալով հանդերձ՝ այսօր պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն, ամրացնելուն։

Պարտավոր ենք հանուն մեր նահատակների հիշատակի, պարտավոր ենք հանուն գալիք սերունդների։ Այդ խորդուբորդ, բայց և պատվաբեր ուղին ենք ընտրել 1990-ականներից ի վեր։ Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով՝ ևս մեկ շենք կառուցելով, ևս մեկ փողոց բարեկարգելով, քաղաքային միջավայրը ևս մեկ նոր հնարավորությամբ համալրելով։

Պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչության կտրուկ աճ ունեցանք։ Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված մեր հազարավոր հայրենակիցները Ստեփանակերտում են ապաստան գտել։ Մենք բոլորին ընդունել ենք գրկաբաց։

Վստահ ենք՝ կգա օրը, և կկատարվի նրանց երազանքը. յուրաքանչյուրն իր հարազատ օջախը վերադառնալու հնարավորություն կունենա: Իսկ մինչ այդ կանենք ամեն ինչ, որ քաղաքի ենթակառուցվածքները արդիականացնենք, հզորացնենք՝ չնախատեսված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, մայրաքաղաքի բնականոն կյանքը չխաթարելու համար։

Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր համայնքային ընկերություններին ու գործընկեր բազմաթիվ կազմակերպություններին քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար...

Խունկ ու խոնարհում մեր հերոսների հիշատակին, որոնք գիտակցաբար իրենց կյանքը զոհասեղանին դրեցին նաև հանուն Ստեփանակերտի…

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը խինդուծիծաղով, երգուպարով: Յուրաքանչյուրս՝ մեր տեղում և ամենայն պատասխանատվությամբ, պարզապես պետք է հնարավորն անենք այդ օրը մոտեցնելու համար...

Շնորհավո՜ր տոնդ, Արցախի քաղաքամայր, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1410 դիտում

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել