ՀՀ-ի ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ

26/09/2022 schedule21:38

Սեպտեմբերի 23-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով 2022-2025թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, իսկ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից՝ գրասենյակի գործառնական դեպարտամենտի տնօրեն Միվա Կատոն:

Իր խոսքում դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ճանապարհային քարտեզը հնարավորություն է տալիս երկու կողմերի միջև առկա համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել և ամրապնդել Հայաստանի ձեռքբերումները՝ գրասենյակի մանդատի շրջանակներում առկա մարտահրավերները հասցեագրելու գործում:

Նա նշել է նաև, որ ճանապարհային քարտեզը նաև կնպաստի հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանը, և այս առումով կարևորեց UNODC-ի քարտուղարության հետ ձևավորված համագործակցությունը:

Միվա Կատոն իր հերթին շեշտել է, որ ճանապարհային քարտեզի ստորագրումը կարևոր հանգրվան է երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, և նշել UNODC-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

Տեղեկանք. 2022-2025թթ. Համագործակցության ճանապարհային քարտեզը արտացոլում է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնայնությունները, ինչպես նաև համահունչ է UNODC-ի 2021-2025թթ. ռազմավարությանը: Այն նպատակաուղղված է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը: Ճանապարհային քարտեզի շրջանակներում կողմերը զարգացնելու են իրենց համագործակցությունը նաև հանցավորությունների կանխարգելման և քրեական արդարադատության ուղղություններով:

Ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացը գնահատելու, մշտադիտարկելու և արդյունքների մասին պարբերաբար զեկուցելու նպատակով ստեղծվելու է ծրագրերի կիրարկման գնահատման համատեղ մեխանիզմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1268 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի