Երևան
12 °C
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Դեսպանի հետ Սյունիք են այցելել նաեւ դեսպանության տնտեսական եւ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այցի ու հատկապես սեպտեմբերի 27-ին Սյունիքում գտնվելու համար։
Դեսպանը իր հարգանքն է փոխանցել զոհերի հիշատակին ու ցավակցությունը նրանց ընտանիքներին՝ փաստելով, որ, ցավոք, երիտասարդ տղաների կյանքեր խլեց նաեւ վերջին օրերի պատերազմը։
Ռոբերտ Ղուկասյանը, ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Սյունիք ներխուժման մանրամասները, նշել է․
«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ծանր ժամանակահատվածում մեր կողքին եք։ Տեղյակ ենք, տիկի՛ն դեսպան, թե՛ Ձեր, թե՛ ԱՄՆ դիրքորոշման մասին այս ամենի վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք։
Բայց վերջին երկօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքում, ցույց տվեց, որ թշնամին ոտնահարում է ոչ միայն մեկ այլ պետության ու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այլեւ հումանիտար տարրերը ու նույնիսկ շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում։
Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։
Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, ուստի եւս մեկ անգամ բոլորից խնդրում ենք ուշադրություն թշնամու վերջին գործողությունների նկատմամբ եւ հստակ ճնշումներ՝ դրանց կրկնությունը կանխելու համար»։
Դեսպան Թրեյսին ասել է, որ այս հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ․
«Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ գիտակցում է, թե որքան դժվար է հիմա Սյունիքի, նաեւ մյուս սահմանամերձ մարզերի բնակիչների համար անվտանգության զգացում ունենալ։
Այդ պատճառով էլ մարզ է այցելել գործընկերների հետ՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում ու ինչով կարող են օգնել։
Ռոբերտ Ղուկասյանը հյուրերի հետ մարզի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում առաջ եկած մի շարք խնդիրներ քննարկեց, նաեւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ նշելով, որ շարունակվող համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերը զարգացումից զատ պետք է ուղղված լինեն դժվարին իրավիճակներին դիմակայելուն։
Քանի որ տիկին Թրեյսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հանդիպման ավարտին նշել է․
«Իրավիճակը Սյունիքում, առհասարակ Հայաստանում միշտ իմ մտքում կլինի, եւ եթե կա բան, որ կարող եմ անել ու օգնել այստեղ խաղաղության հաստատմանը, ապագայում եւս կանեմ, անկախ նրանից, թե որտեղ եմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT