Երևան
12 °C
Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականություն, հաշվետվայնություն ու հավաստագրում) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» սեմինար-քննարկում։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:
Միջոցառման ժամանակ անդրադարձ է եղել շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի նոր ձևանմուշի մշակման, Հայաստանում իրավական դաշտի հարմարվողականության, նոր կառուցվող և գոյություն ունեցողշենքերի պարտադիր սերտիֆիկացման ու շինարարական նորմերի վերանայման և այլ հարցերի։
Միջոցառմանը հրավիրված միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ցվետոմիրա Կուլևսկան ներկայացրել են շենքերի ոլորտում ՉՀՀ համակարգի ներդրման եվրոպական փորձը։
«Միջազգային փորձագետները կոնկրետ առաջարկներ կներկայացնեն և օգնություն ցույց կտան հայաստանյան մասնագետներին, որպեսզի կարողանանք Հայաստանի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել միջազգային նորմերին»,- իր խոսքում ասել է ծրագրի փորձագետ-խորհրդատու Տիգրան Սեկոյանը։
Նրա խոսքով՝ էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի հիմնական խնդիրը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգիայի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է․ «Մենք փորձում ենք այս ծրագրով ապահովել մատչելի, հուսալի և կայուն էներգիա բոլորի համար։ Խթանելով ներդրումները՝ շուրջ 20 տարվա ընթացքում նախատեսում ենք 1.4 մլն. տ CO2 կրճատում, «կանաչ» աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում»։
Ստանիսլավ Անդրեևն ասել է, որ Հայաստանի համար իրենց խորհուրդները հիմնված են տարբեր վերլուծությունների վրա։
«Առանց պատասխանատվություն ստանձնող մարմնի գործընթացը չի կարող գործարկվել, նաև կարևոր է ոլորտում ունենալ վերապատրաստված էներգետիկ աուդիտորներ։ Շենքերի սերտիֆիկացումը որոշակի փուլում պետք է դառնա պարտադիր, ինչը հնարավոր կլինի հետևողական աշխատանքի արդյունքում»,- ասել է Ստանիսլավ Անդրեևը։
Ցվետոմիրա Կուլևսկայի խոսքով՝ իրենց առաջիկա աշխատանքները կենտրոնացված են լինելու օրենսդրական հարցերի շուրջ՝ օգնելու Հայաստանին կարգավորել առաջնային էներգիայի, արտանետումների, սերտիֆիկացման պահանջների, գրեթե զրոյական էներգասպառման շենքերի սահմանման և այլ հարցեր։
Մասնագետների հաջորդ այցը Հայաստան նախատեսվում է նոյեմբերին, որի ժամանակ հիմնականում քննարկվելու են տեխնիկական հարցեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT