Երևան
12 °C
Սեպտեմբերի 29-ից հոկտմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.45-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի մեքենան Արաքս գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Իժ 21412» մակնիշի խոտանված մեքենային, ինչի հետևանքով «Իժ 21412»-ը տեղաշարժվելով՝ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ։
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել են «Հոնդա» և «Վազ-21043» մակնիշի մեքենաներ։ «Վազ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 10.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16.40-ի սահմաններում, «Ջիպ Գռանդ Չերոկի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Օպել» մակնիշի մեքենան սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 152,9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09.00-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։ 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը ժ.00.30-ի սահմաններում, Մեծ Մասրիկ-Տրետուք ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջվել։ Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օև ևս մեկ վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին։ Բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում են քննություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT