Երևան
12 °C
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, իմ գլխավորությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:
ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունում սպասարկվել է 117․330 զանգ, որից 3411-ը՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17.589 մարդ:
Ըստ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները՝ ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։
Հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և ընդհանուր պատրաստության ուղղությամբ մարզերում անցկացվել է 33 գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ լրացվել է 253 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արևելք, 5.4 մագնիտուդով։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-19-ը մասնակցել են ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին։ Իրականացվել են գործնական շփումներ տարբեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ։
ՌՀՄԱԿ աշխատակիցները «Սուրմալու» տոնավաճառում շուրջօրյա հերթափոխով մասնակցել են որոնողափրկարարական միջոցառումներին՝ տրամադրելով անհրաժեշտ փրկարարական տեխնիկա և սարքավորումներ։
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի զեկույցի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի մանկավարժության ամբիոնը երաշխավորել է հրատարակության «Ճգնաժամ հաղթահարողներ» 4-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը։ Պատրաստ է նաև «Ճգնաժամ հաղթահարողներ» 5-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը, ընթացքի մեջ է 6-րդ դասարանի համար նախատեսված նյութերը։
Նիստի ավարտին իմ հրամանով գերատեսչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով, իսկ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են փրկարարական ծառայության առաջին և հերթական կոչումներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից սերտ համագործակցության համար պարգևատրվել եմ»,- նշել է նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT