ԿԳՄՍՆ-ում քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնագավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները:

Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Սիրիայի բարեկամությունն ամրապնդվել է մեր ժողովրդի համար պատմականորեն դժվարին ժամանակահատվածում:

«Սիրիան իր հարկի տակ ընդունել է մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ հնարավորություն տալով պահպանելու մեր լեզուն, մշակույթը և արվեստը: Խորին ակնածանք ունեմ սիրիացիների հանդեպ»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վստահեցրել, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է սպորտի ասպարեզում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով. «Սիրիայի կառավարությունը, մասնավորապես՝ սպորտը համակարգող կառույցը մեծ ցանկություն ունի զարգացնելու և ամրապնդելու սպորտային ասպարեզում Հայաստանի հետ համագործակցությունը: Գիտենք, որ Հայաստանը պատմականորեն մեծ հաջողություններ է գրանցել սպորտում, ունի տիտղոսակիր և ուժեղ մարզիկներ, որոնք կարող են իրենց փորձառությամբ կիսվել և օգտակար լինել մեր երիտասարդ մարզիկներին»:

Խոսելով սպորտային հնարավոր համագործակցությունների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել դիտարկելու համագործակցության առաջարկները. «Հնարավորության սահմաններում կարող ենք տրամադրել մարզիչներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն սիրիացի մարզիկների համար հատկապես մենապայքարային մարզաձևերում: Մեր տիտղոսակիր մարզիկները ևս կարող են իրենց փորձով կիսվել ձեր մարզիկների հետ: Կարող ենք նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել:

Համագործակցության լայն հեռանկարներ կան: Պատրաստ ենք կիսվել մեր փորձով և հնարավորինս նպաստել բարեկամ Սիրիայում սպորտի զարգացմանը: Մեր մարզիկների համար ևս օգտակար կլինի նմանօրինակ փորձառությունը»:

Կողմերը քննարկել են նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հոկտեմբերին 10-ին մեկնարկելիք պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18184 դիտում

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների