Երևան
12 °C
Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է»,- նշեց Գրիգորյանը:
Վերջինս նաեւ հայտնեց, որ գրանցվել է դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց որը հետագայում մահացել է։ Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին։ «Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսեւորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- ասաց Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ-ն իր հետ կապի դուրս չի գալիս: «Ինքս եմ գրել ու խնդրել տեղեկություններ, կոչ եմ արել, որ, որպես ՄԻՊ, պետք է կարողանանք մեր մանդատները ծառայեցնել մարդկանց, ցավոք, ադրբեջանցի կոլեգայից արձագանք չունեմ»,- հայտնեց Գրիգորյանը:
Անդրադառնալով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը, Քրիստինե Գրիգորյանը նկատեց՝ ՄԻՊ-ը դիմել է հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին եւ խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ Նշենք, որ ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության տեսանյութից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված, իբր, պատերազմական հանցագործությունների մասին։
«Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետեւել այդ հաղորդագրություններին ու դրանց մասին հայտնել ՀՀ իրավապահներին։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,-ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը մեկնաբանեց նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրն այն մասին, թե իբր այնտեղ ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։
«Կարեւոր եմ համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Իմ համոզմամբ՝ այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը: Նրա փոխանցմամբ՝ շրջանառվող տեսանյութն իր համար արժանահավատ չէ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT