ԶԼՄ-ները թեթև կրակոցն անգամ այնպես են ներկայացնում, թե քաղաքը գրավել են. այցելուներ ունե՞ն Ջերմուկի հանգստի կենտրոնները

Շուրջ 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային, ռեստորանային եւ առողջարանային կենտրոններից շատերն արդեն վերսկսել են աշխատանքը: Սեպտեմբերի 13-14-ին հակառակորդի հարձակումից առավել տուժած բնակավայրերից առողջարանային քաղաք Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին:

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե քաղաքի առողջարանները, հյուրանոցներն եւ ռեստորաններն ինչ ակտիվությամբ են աշխատում, ունե՞ն արդյոք այցելուներ եւ ամրագրումներ:

«Արարատ մոր եւ մանկան առողջարան»-ի կոմերցիոն գծով տնօրեն Գրիգոր Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք գործունեությունը կսկսեն մի քանի օրից՝ ամեն ինչ վերջնական ու պատշաճ մակարդակի հասցնելուց հետո. «Մենք մոր եւ մանկան առողջարան ենք ու ավելի լավ է՝ մի քանի օր ուշ վերաբացվենք, բայց իմանանք, որ վերջնական է, քան բացվենք, նորից փակվենք»,- ասաց Հակոբյանը:

Վերջինս նաեւ նկատեց՝ անհրաժեշտություն ունեն պաշտոնական հայտարարությունների ավելի բարձր մակարդակով: «Երբ առողջարանը սեպտեմբերի 13-ին փակվեց, 170 հոգի հանգստացողներ ունեինք: Ծառայություններ էին ամրագրել, բայց մարդիկ եղան, որ հրաժարվեցին, ու գումարները հետ վերադարձրեցինք: Քանի որ լրատվամիջոցներն էլ սահմանի ամեն մի թեթեւ կրակոց ներկայացնում էին այնպես, կարծես Ջերմուկը գրավել են արդեն, մարդիկ էլ վախեցած զանգում, իրենց գումարներն էին հետ պահանջում»,- նշեց նա:

Կոմերցիոն գծով տնօրենը, սակայն, չցանկացավ խոսել կրած վնասների մասին. «Վնասն էլ կախված է նրանից, թե կոնկրետ երբ կվերաբացվենք»:

«Grand Resort Jermuk» հյուրանոցն արդեն մի քանի օր է՝ վերաբացվել է, Գագիկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ առայժմ հատուկենտ այցելություններ ունեն: «Ռուսներ կան, որոնք եկել են, հայեր էլ կան, որ Ջերմուկ քաղաքին հատուկ օգնելու նպատակով զանգահարել են ու ամրագրումներ արել: Թե՛ երկրի տնտեսության, թե՛ հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածննդին»,- ընդգծեց նա:

«Jermuk hotel and spa» կենտրոնը ևս հայտարարել է վերաբացման մասին: Ունեն ամրագրումներ: «Արդեն ունենք թե՛ հարցումներ, թե՛ ամրագրումներ»,- ասաց Կենտրոնի ադմինիստրատիվ աշխատակիցը, սակայն նա չցանկացավ ամրագրումների հստակ թիվը հայտնել՝ ընդգծելով՝ իրավիճակից ելնելով՝ նորմալ են համարում պատկերը:

Իսկ ահա «Ֆորտե» ռեստորանը սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո փակվել է: Վերաբացվելու մտադրություն առայժմ չունեն: «Եթե ինչ-որ մեկն ուզում է այս իրավիճակում ռեստորանում հաց ուտել, թող այդ գումարը ծառայեցնի սահմանին կանգնած տղաների կարիքների համար: Մենք առայժմ տրամադրություն ու ցանկություն չունենք վերաբացվելու»,- հայտնեցին ռեստորանային համալիրից:

Բաղաբերդ ռեստորանում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ռեստորանի սեփականատեր Կորյուն Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ ամեն ինչ բերում են նախկին տեսքին, մաքրում, պատրաստում, որպեսզի վերսկսեն աշխատանքը: «Աշխատող կանայք էլ առայժմ քաղաքում չեն, սպասում ենք, որ նրանք էլ վերադառնան: Մի քանի օրից արդեն այստեղ կլինեն, ու կվերաբացվենք: Մոտ 12 հոգի է աշխատողների անձնակազմը»,- հայտնեց Մկրտչյանը:

Նշենք՝ երեկ էլ Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից էին հայտնել, որ գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները:

Հիշեցնենք՝ Ջերմուկում հյուրանոցների եւ քաղաքային մյուս ենթակառուցվածքների աշխատանքը դադարել էր սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ իրականացրած հարձակման հետևանքով, որի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները միտումնավոր թիրախավորել էին նաեւ Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական հրթիռակոծության և հրետակոծության հետևանքով լուրջ վնասներ էին կրել քաղաքի զբոսաշրջային կենտրոնները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2909 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ