Երևան
12 °C
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Երևանի օրվա առիթով, որում ասված է.
«Ողջույն, մեր հարազատ Երևանին ջերմություն, սեր, ուրույն շունչ և իմաստ հաղորդող սիրելի՛ երևանցիներ:
Այսօր լրանում է մեր բոլորի սիրելի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակը:
Առանձնահատուկ կերպով արժևորում եմ այն փաստը, որ մեր քաղաքը համախմբում է մեր երկրի մշակույթի, գիտության լավագույն գործիչներին, տաղանդավոր մարզիկներին, խոստումնալից երիտասարդներին և մեր բոլոր ազնիվ քաղաքացիներին:
Մեր մայրաքաղաքն իր զարգացման ճանապարհորդությունը սկսել է ծանր, բայց վստահ քայլերով՝ հանդիպելով գովեստի, դրվատանքի, երբեմն նաև թյուրըմբռնման և խիստ քննադատության, բայց և այնպես, լսելով և կիսելով ձեր՝ որպես քաղաքացու մտահոգությունները, մենք փորձում ենք զարգանալ ժամանակի և տարածության մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ինքնությունը, պատմությունն ու մշակույթը, ապրելու և զարգանալու մեր կամքն ու տեսլականը:
Հետադարձ հայացք նետելով անցյալին, սթափ գնահատելով և արժևորելով մեր երկրի դժվարին և բարդ ներկան, ջանադրաբար լծվելով ապագային միտված մեր երկրի և ժողովրդի նպատակների և իղձերի իրականացման ծանր գործընթացներին՝ կարող ենք համարձակ հայտարարել, որ բոլորիս նպատակը մեկն է՝ երբեք չդադարել մտածել անկախության և պետականության մասին, երբեք', երբեք ու երբեք' չդադարել գործել, պայքարել ու մաքառել հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի ազատության ու սրբազան անկախ պետականության համար։
Այս համատեքստում ուրբանիզացիան պետք է լինի հիմնավոր, իսկ զարգացման տեսլականը՝ կառուցողական:
Մեր քաղաքի զարգացումը հետապնդում է ազատ մրցակցության պայմաններում զորանալու և հաղթելու նպատակ, բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել տարբեր «Ես»-երը մի տեղում, որը կկոչվի ՄԵՆՔ հավաքական մեկ միավոր, և միասնական ներուժի և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի փոխել իրողությունը՝ դարձնելով մեր քաղաքի ապագան ավելի գունեղ և հեռանկարային:
Այս տարիների ընթացքում գերակա եմ համարել քաղաքացուն, քաղաքի զարգացմանն ուղղված ամեն ջանք և մանրուք: Որքան էլ հիասթափված խոսենք քաղաքային խնդիրներից, անհերքելի են այն բարեփոխումները, որոնք արվել են և շարունակվում են իրագործվել։ Որքան էլ խոսենք մշակութային կյանքին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտության մասին, կասեմ, որ, այո', փորձում ենք այն մատուցել ձեզ յուրովի՝ ազգային հոգևոր ակունքներից չկտրված, համաշխարհային մշակութային զարգացումների ուղեծրում։
Մենք կառուցում և վերականգնում ենք մայրաքաղաքի մոռացված և լքված կանաչապատ պուրակները, այգիները և խաղահրապարակները՝ հետևելով այս իմաստությանը․ վերագտնելով հինը՝ ստեղծում ենք նորը:
Պետությունն այսօր կարևորում է գիտելիքահենք հասարակության զարգացումը, հետևաբար Մենք չունենք հզորանալու և զարգանալու այլընտրանք, բացի կրթվելուց և ինքնակրթվելուց, իսկ այդ ուղին սկսվում է հենց մանկապարտեզից և տանում դեպի դպրոց, գրադարաններ և մշակութային կրթօջախներ։ Մշտապես տարվող վերանորոգման և կառուցման աշխատանքներին զուգընթաց Մենք կարևորում ենք նաև կրթության որակն ու արդիականությունը և դրա շուրջ իրականացնում ամենօրյա բազմաբովանդակ աշխատանքներ:
Մենք սկսել ենք արդիականացնել տրանսպորտային համակարգը և դեռ մեծ եռանդով շարունակում ենք այն հասցնել իր հնարավոր լավագույն վիճակին:
Մոտ օրերս կմեկնարկի կենտրոնացված երթևեկության կառավարման թվային կենտրոնի կառուցման աշխատանքը, որը հնարավորություն կտա ժամանակակից թվային լուծումների արդյունքում ապահովել որակյալ մատուցվող տրանսպորտային ծառայություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT