Երևան
12 °C
2021 թվականի հուլիսի 12-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայաստանում անօդաչու թռչող սարքերի օդանավակայան կառուցելու համար գումար էր հավաքվում։ Անհրաժեշտ գումարի չափն էր 110 հազար 286 դոլար։ Օդանավակայանը կառուցվելու է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում: Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիականների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները: Նախատեսվում էր, որ նոյեմբերի կեսերին այն արդեն պատրաստ կլինի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանը մանրամասնում է՝ այս ամիսների ընթացքում որոշվել է փոխել օդանավակայանի համար նախատեսված մակերեսը, և վերջնական արդյունքը կլինի 2023 թվականի ամռանը։ Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորև.
- Պարոն Վարդանյան, ի՞նչ ընթացքի մեջ է օդանավակայանի կառուցումը, ո՞ր փուլում է:
- Շենքի նախնական նախագիծը 800 մետր քառակուսի էր, սակայն այս տարվա անցկացրած ԱԹՍ առցանց ձևաչափով դասընթացներից հետո, որտեղ մասնակիցների քանակը 500-ից ավելի էր, որոշվեց մակերեսը ավելացնել։ Այժմ այն ունի 1490 քառակուսի մետր մակերես։ Ժամանակ պահանջվեց հողի նշանակությունը փոխելու համար։ Տարածքը պետք է դառնար հասարակական կառուցապատման համար։ Դիմեցինք Կառավարություն, ստացանք դրական աջակցություն։ Հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են, շուտով կավարտենք առաջին հարկի կառուցումը։
Նախատեսում ենք, որ մինչև «ՀԱՎՔ 2023»-ը աշխատանքները կավարտվեն։ Շենքի նախագծի մակերեսի մեծացման և դրամի արժևորման հետևանքով ունենք ֆինանսական խնդիրներ։ Հուսանք՝ կկարողանանք ներգրավել տարբեր կազմակերպությունների մեզ աջակցելու գործում և այս ծրագիրը ավարտին հասցնել։ Վստահ ենք, որ կենտրոնը կենսական նշանակություն կունենա ոլորտի զարգացման և ազգային անվտանգության ամրապնդման համար։
- Այս հարցով պետական մակարդակով համագործակցություն կամ աջակցություն ունե՞ք։
- Ֆինանսական առումով՝ ոչ։ Աջակցություն, ցավոք, չենք ստացել։ Իհարկե, շնորհակալ ենք Լոռու մարզպետարանին, շատ հարցերում աջակցելու, օգնելու համար։ Ինչպես նախորդ տարի, «ՀԱՎՔ 2022»-ի աջակիցներից էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս տարվա ԱԹՍ-ի մրցույթը աննախադեպ էր թե՛ մասնակից թիմերի քանակով, թե՛ որակով։ Մենք ստիպված եղանք կազմակերպել նախամրցույթային փուլեր մարզերում, քանի որ պիտի տեղավորվեինք 2 օրվա մեջ և օրը 35 թռիչք կատարել։ Նույնիսկ այս իրավիճակում ստիպված եղանք մեկ օր շուտ սկսել, որպեսզի լիարժեք անցկացնենք մրցույթը։
Ունեցանք այլ գործընկերների աջակցություն՝ «Արարատբանկ»-ի, «Ինստիգեյթ դիզայն»-ի, «Բուտեխ»-ի, որոնք, բացի ֆինանսական աջակցությունից, մեր կողքին էին մրցույթի ողջ ընթացքում։ Մրցույթի բուն նպատակն էր արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացումը ԱԹՍ սարքերի միջոցով, որպեսզի հետագայում՝ նման իրավիճակներում, հնարավոր լինի օգտագործել անօդաչու թռչող սարքեր։
Մեզ համար կարևոր է, որ այս առումով ունենանք Կրթության, Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունների աջակցությունը։ Նրանց ներդրումը ևս դրական արդյունք կապահովի։
- Ինչպե՞ս է ընտրվել օդանավակայանի կառուցման վայրը: Լեռնապատ համայնքը որքանո՞վ է նպաստավոր շենքի կառուցման համար։
- «Կարեն Վարդանյանի» հիմնադրամը ստեղծվել է տարածաշրջանային զարգացման կրթական ծրագրեր իրականացնելու, ապակենտրոնացված տեխնոլոգիական կրթությունը խթանելու և հայրենասեր սերունդ դաստիարակելու նպատակով։ Այդ համատեքստում որոշել ենք Վանաձորում ստեղծել ԱԹՍ կենտրոն, բացի այդ, անհրաժեշտ էր նաև օդանավակայան։ Ամենահարմար կետը լանդշաֆտային ընդհանուր տարածքով հարմար էր Լեռնապատը, որը Վանաձորի կենտրոնից 15 կմ է հեռու, իսկ Սպիտակից՝ 12։ Կառուցման համար կարևոր նախապայմաններից էին նաև գյուղի ճանապարհները․ Լեռնապատը ասֆալտապատ է, և հեշտությամբ հնարավոր է հասնել քաղաք, ինչպես նաև հեշտ կլինի մասնակիցներին ուղեկցել օդանավակայան։
- Ո՞րն է այս օդանավակայանի կառուցման հիմնական նպատակը: Հաշվի առնելով, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում՝ որքա՞ն կարևորություն ունեն նման կենտրոնների առկայությունը ՀՀ-ում։
- 2020 թվականի պատերազմից հետո շատ կարևոր է, որ մենք պատրաստենք անօդաչու սարքեր վարողների։ Այսինքն՝ զորակոչի ենթակա երեխաները մինչև բանակ գնալը կկարողանան սովորել, թե ինչպես կառավարել ԱԹՍ-ը: Նախատեսում ենք տարեկան 500-700 ԱԹՍ վարող զորակոչի ենթակա տղաներ ունենալ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ որակի ԱԹՍ վարողներ են անհրաժեշտ մեր բանակին, և, ըստ դրա, կրթենք մեր երեխաներին։ Այդ պատվերը պետք է իջեցնի պաշտպանության նախարարությունը։ Սեպտեմբերի պատերազմը ցույց տվեց, որ մեզ օդի ու ջրի պես պետք են այդ երեխաները, որոնք իրենց գիտելիքը կարող են օգտագործել մեր երկիրը պաշտպանելու համար։
Օդանավակայան կարող են գալ ոչ միայն երեխաները, փորձարկել տարբեր ԱԹՍ-ներ, այլ նաև մասնագիտացված կենտրոնները։ Մասնակիցների համար լինելու է նաև գիշերելու հնարավորություն։ Այս ամենը նրանց տրվելու է անվճար։ Ամռանը կկարողանանք ճամբարներ կազմակերպել, որտեղ լավագույն ուսանողները կմասնակցեն ճամբարին և ցույց կտան իրենց ձեռքբերումները։
- Նրանք ի՞նչ տեսակի ԱԹՍ-ների պատրաստման մեջ պետք է հմտանան։
- Մենք ունենք 120 մետր երկարություն ունեցող թռիչքուղի, ուստի մեզ մոտ կարող ենք փորձարկել թե՛ թևավոր, թե՛ պտուտակավոր ԱԹՍ-ներ։ Երեխաների մոդելավորած սարքերն ու առաջարկած լուծումները կարող են արտակարգ իրավիճակներում փրկություն դառնալ․ գտնել կորած մարդուն, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել դժվար հասանելի տարածքներ կամ մարել հրդեհ այն տարածքներում, ուր մարդը չի կարող գնալ: Այս տարի դպրոցական երեխաներն էլ զարմացրին իրենց աշխատանքով. նրանք բարձր ցուցանիշներ արձանագրեցին։
- Զինված ուժերի հետ կա՞ համագործակցություն։
- Մրցումներին ներկա են լինում նախարարության ներկայացուցիչներ, վարչության, բաժնի պետեր, բայց դեռ համագործակցություն չի եղել։ ՊՆ աջակցությունը մեզ համար նույնպես կարևոր է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT