Երևան
12 °C
Հոկտեմբերի 10-ին Դիջիթեյն ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում տեղի ունեցավ PayPal ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր և վենչուրային կապիտալիստ Փիթեր Թիլի բեսթսելլերի՝ «Զրոյից՝ մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Սա տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված, նոր Smart մատենաշարի առաջին գիրքն է, որի թարգմանությունն իրականացվել է Դիջիթեյնի և Newmag-ի համագործակցության արդյունքում։
Փիթեր Թիլն իր գրքում մանրամասն պատմում է, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլևս մրցակցության մեջ չեն մտնի որևէ մեկի հետ։ Անհավասար և անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն նրանք կստեղծեն եզակի արժեք և երկարաժամկետ հեռանկարում ամենալայն և համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Ըստ հեղինակի՝ հաջողության բանաձև չկա․ պետք է ձգտել լինել եզակի և ստեղծել մի կազմակերպություն, որն այնքան է տարբերվում մյուսներից, որ նույնիսկ դուրս է մրցակցությունից։
Գրքի շնորհանդեսին նախորդեց «Մեկից զրո. ինչո՞ւ է տապալվում ստարտափը» խորագրով պանելային քննարկումը՝ հայ ստարտափային գուրուներից մի քանիսի մասնակցությամբ։
Պանելային քննարկման վարող, Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանի հարցին, թե որո՞նք են ստարտափի տապալումը բնութագրող ամենատարածված հատկանիշները, SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը շեշտեց, որ դա ամենևին գումարը չէ։ Իսկ Digitain ընկերության M1TQ աքսելերացիոն ծրագրի ղեկավար Մանե Վարոսյաը, կիսելով այս կարծիքը, հավելեց, որ ստարտափների ամենաբեկումնային խնդիրներից մեկն իրենց գաղափարին սիրահարվելն է՝ պատշաճ կերպով չուսումնասիրելով շուկան, գաղափարի պահանջարկն ու հետագա ռիսկերը, ինչպես նաև բավարար ճկուն ու ադապտացվող չլինելը։ Ամփոփելով միտքը՝ BANA-ի նախագահ ու Formula VC ընկերության համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը նշեց,- «Եթե ստարտափը տապալումից սովորում է և հետագայում այն կիրառում ավելի լավ արդյունքներ ստանալու համար, ապա այս պարագայում դա տապալում չէ, այլ՝ դաս»։
Իսկ Prelaunch և TCF ընկերությունների համահիմնադիր Նարեկ Վարդանյանն առանձնացրեց երկու կարևոր խորհուրդ ստարտափ ոլորտում հաջողության հասնելու համար․ ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ լրացնում են և ուշադրություն դարձնել այն շուկայի մեծությանն ու հնարավորություններին, որտեղ գործում եք։
Միջոցառմանը ներկա էին նաև Դիջիթեյն ընկերության M1TQ աքսելերացիոն ծրագրի մասնակիցներ և ստարտափ համահիմնադիրեներ Գագիկ Թամազյանն ու Երվանդ Տերտերյանը, ովքեր մինչ գրքի հրատարակվելն արդեն ընթերցել էին այն և կիսվեցին իրենց կարծիքներով։ Նրանք երկուսն էլ խորհուրդ տվեցին կարդալ գիրքը՝ դիտարկելով այն ոչ թե որպես աշխատանքային, այլ ոգեշնչող և ուսուցանող ձեռնարկ, որը դրդում է մտածել, թե դուք ինչով կարող եք փոխել աշխարհը՝ ստեղծելով յուրօրինակ արժեք։
Շնորհանդեսի ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաև Դիջիթեյն ընկերության ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար Անի Մկրտչյանը նշելով,- «Դիջիթեյնի ռազմավարական նպատակների հետ ուղիղ համեմատական է Newmag-ի հետ համագործակցության այս նոր շրջանակը։ Մենք Հայաստանում ոչ միայն ամենամեծ ՏՏ ընկերություններից ենք, այլև մեր նպատակն է նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Սա մեզ համար կարևոր ռամավարական հենասյուն է, և հավատացած ենք, որ այսպիսի գրքերի թարգմանությանը աջակցելով՝ կօգնենք, որպեսզի Հայաստանում շատանան ստարտափ ընկերությունները, քիչ ձախողեն և համաշխարհային մակարդակով մեծ հաջողությունների հասնեն․ երկարաժամկետ և կայուն արժեք ենք ստեղծում երկրի համար»։
Միջոցառման մասին սեղմ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Իսկ Դիջիթեյնի և Newmag-ի համագործակցությունը շարունակվում է․ սպասեք մատենաշարի հաջորդ գրքերին։



Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT