Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու. Բաբաջանյան

Մոտ ապագայում Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու Երևանին։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ մանրամասները չի բացահայտի։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հուսամ՝ Երևանը արժանիորեն կբանակցի խնդրո առարկայի շուրջ։

Սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ Հայաստանի առջև կանգնելու են էներգետիկ և գազային հիմնահարցեր։ Հայաստանի ինքնիշխանությանը նոր մարտահրավեր է նետվել։

Գաղտնիք չէ, որ ռուսական գազը, դրա գնագոյացման գազպրոմական պատկերացումները տնտեսական հիմք գրեթե չունեն։ Գազը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է օգտագործվել որպես քաղաքական և աշխարհքաղաքական գործոն:

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, էներգետիկ դիվերսիֆիկացման փորձերը մշտապես հանդիպել են թե՛ արտաքին, թե՛ ներքին՝ կլանային, կոլաբորացիոնիստական, դավաճանական շրջանակների կոշտ դիմադրությանը:

Վերջին 20-25 տարիներին Հայաստանի Էներգետիկ անվտանգության այլընտրանքային բոլոր հնարավորությունները առաջատար միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ համագործակցության որևէ առարկայական հեռանկար խեղդվել է այդ կախվածությունը անխախտ դարձնելու, դրանով քաղաքական օլիգարխիկ շահեր սպասարկելու, էներգետիկ կոռուպցիոն բուրգը անխափան աշխատեցնելու նպատակներով: 

Հայաստանն այս տարեսկզբին Դուբայում Ռոսատոմի հետ նոր միջուկային միավորների կառուցման մասին հուշագիր ստորագրեց։ Մեր երկիրն աշխարհի այն եզակի երկրներից է թերևս, որ ամենաշատն է ինքնավնասող որոշումներ կայացրել։

Հայաստանի առջև իրերի այս վիճակը գերկախվածությունը նվազեցնելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումն է։ Հայաստանն ունեցել է և ունի՛ բազմաթիվ չիրացված հնարավորություններ դա անելու Միացյալ Նահանգների, Կանադայի, եվրոպական երկրների հետ։ 

2012-2013 թվականներին Հայաստանը ռազմավարական գործընկերոջ հետ այնպիսի համաձայնագիր է ստորագրել, որը, այո, չի իրագործվել, բայց Հայաստանին զրկել է այլ՝ պոտենցիալ գործընկերների ռազմավարական հեռանկարային ծրագրեր մշակելու կարողությունից։

Հարավային Կովկասում Հայաստանի կենսունակության, հարատևության մի ճանապարհ կա՝ Հայաստանի վերտիկալ, ասիմետրիկ արդիականացումը, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսության խթանումն ու զարգացումը, ռազմավարական ենթակառուցվածքների՝ արտադրական, էներգետիկ տիեզերական ստեղծումը։

Հայաստանը պետք է լուծի իր էներգետիկ ինքնաբավության խնդիրը։ Հայաստանի հետ այս պահին կա սույն օրակարգի շուրջ խոսելու պատրաստակամություն։ 

Գտե՛ք այդ բանակցողին, մեկնարկեք այդ խոսակցությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2660 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ