Խուճապ չկա, կա անհանգստություն. ինչ իրավիճակ է Ջերմուկում, բնակչության քանի տոկոսն է վերադարձել մշտական բնակության վայր

Սեպտեմբերի 13-14-ին հակառակորդի հարձակումից առավել տուժած բնակավայրերից առողջարանային քաղաք Ջերմուկը վերադարձել է իր բնականոն կյանքին, սակայն մարդկանց շրջանում դեռ անհանգստություններ կան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Նրա հավաստմամբ՝ տեղահանված բնակչության 70-80 տոկոսը կրկին վերադարձել է մշտական բնակության վայր:

«Խուճապ չկա, բայց անհանգստություն կա: Ադրբեջանցիները վիզուալ մեր տեսադաշտում են: Նրանց դիրքերը մեզ շատ մոտ են, ինչը եւ անհանգստության պատճառ է»,- ընդգծում է նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ չնայած սրճարանները, առողջարանային կենտրոններն ու ժամանցի վայրերն արդեն գործում են, սակայն այցելուների զգալի պակաս կա, նկատելի է նաեւ զբոսաշրջիկների թվի նվազում:

Վարդան Սարգսյանի վստահեցմամբ՝ վերականգնվել ու վերաբացվել են բնականոն կյանքին անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ եւ այլն, եւ այլն:

Հակառակորդի թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտները: Վնասվել են առողջարան, ԱԻՆ-ի շենքը, հյուրատներ, հարակից գազատարը, ճոպանուղին, հարակից օբյեկտներն ու շինությունները, ճամփեզրերը, մեքենաներ:

«Շատ մեծ վնաս է կրել քաղաքի շուրջ գտնվող լանդշավտն ու անտառածածկը: Սեպտեմբերի 19-20-ը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի շրջանակում տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել: Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։ Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։ Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին»,- նշում է Սարգսյանը:

Բնակելի տներից ապակիներ են վնասվել, մասամբ՝ նաեւ արտաքին պատերը, ծերպեր են թափվել եւ այլն, դրանք քաղաքապետարանի աջակցությամբ վերականգնվել են, ասում է փոխքաղաքպետը:

«7-8 բնակարանն է վնասել, նախնական գնահատմամբ: Ամեն դեպքում, որեւէ մեկն առանց կացարան չի մնացել: Մենք հրատապ կարգով արել ենք այն, ինչ անհրաժեշտ է: Առաջնային վերականգնել ենք ենթակառուցվածքները»,- մանրամասնում է նա:

Վերջինիս խոսքով՝ 20 եւ ավելի շինություն է վնասվել, եւ դեռ շարունակվում է վնասների գնահատումը. «Ինչ-որ վնասվել էր, վերականգնել ենք, բայց պասիվությունը դեռ կա: Ժամանակ է անհրաժեշտ»:

Վարդան Սարգսյանն ասում է՝ ճիշտ է, մարդիկ վերադարձել են, սակայն խնդրում են ապահովել իրենց անվտանգությունը. «Օր օրի մարդիկ ավելանում են, վերադառնում են իրենեց տներ, ոմանք այստեղ աշխատել են, գալիս են աշխատանքը շարունակելու»:

Նշենք՝ այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Ջերմուկում զբոսաշրջային ակտիվությունը 10-15 տոկոս է։ Ճոպանուղին դեռեւս չի գործում: «Ես այցելել եմ Ջերմուկ սեպտեմբերի 13-ից հետո, ինչպես նաեւ՝ Վարդենիս, որպեսզի անձամբ ծանոթանամ այնտեղ տիրող իրավիճակին, նշել եմ, որ անհանգստացնող է վիճակը։ Պետք է նշել, որ Ջերմուկի հյուրանոցներն սկսել են աշխատել, սակայն սեպտեմբերի 13-ի գիշերը ոչ մի ազատ տեղ չի եղել: Հիմա, ճիշտ է, այդպիսին չէ իրավիճակը, բայց ակտիվություն կա»,- ասել է Քերոբյանը:

Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ էր հայտարարվել Ջերմուկում բնականոն կյանքի վերականգնման մասին. շուրջ 20-օրյա դադարից հետո հյուրանոցային, ռեստորանային եւ առողջարանային կենտրոններից շատերը վերսկսել էին աշխատանքը: «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել էր՝ քաղաքի առողջարանները, հյուրանոցներն ու ռեստորաններն ինչ ակտիվությամբ են աշխատում, ունե՞ն արդյոք այցելուներ եւ ամրագրումներ:

Հիշեցնենք՝ Ջերմուկում հյուրանոցների եւ քաղաքային մյուս ենթակառուցվածքների աշխատանքը դադարել էր սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ իրականացրած հարձակման հետեւանքով, որի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները միտումնավոր թիրախավորել էին նաեւ Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական հրթիռակոծության եւ հրետակոծության հետեւանքով լուրջ վնասներ էին կրել քաղաքի զբոսաշրջային կենտրոնները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1874 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ